Ռուսների թիվն ԻՊ շարքերում 


Իսլամական պետության շարքերում մարտչում են արտասահմանյան` այդ թվում Ասիական-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի երկրներից եկած 30 հազար ահաբեկիչ-գրոհայինները:

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ԻՊ ծավալած պայքարին մասնակցում են 25-30 հազար արտերկրացիներ. այդ թվում և` Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա. Անտոնովը` Ասիայի Հարավ-Արևելյան պետությունների ասոցիացիայի խորհրդակցությունում:

- Եթե նրանք տուն վերադառնան` իրենց հետ բերելով բռնության և ծայրահեղական տրամադրություններ, ապա մեր երկրներում սկսելու են քարոզել արմատական գաղափարներ կամ դառնալու են դիվերսիաների կազմակերպիչներ,- ասել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ համատեղ լուծելու գլխավոր խնդիրներից մեկը նման սցենարների կանխումն է:

Այս անհանգստությունն անհիմն չէ: ԻՊ ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության սպառնալիքներից է: Վերջին 3 տարիների ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է Իրաքի ու Սիրիայի նշանակալի տարածքներ զավթել: Նրանք ձգտում են իրենց ազդեցությունը հաստատել Հյուսիսային Աֆրիկայում. մասնավորապես` Լիբիայում: Տարբեր հաշվարկներով` ԻՊ վերահսկողության տակ է շուրջ 90 հազար քառակուսի կիլոմետր: Դարձյալ տարբեր հաշվարկներով, ահաբեկչական այս կազմակերպության անդամների թիվը տատանվում է` 50.000-200.000 գրոհային: