Քաղաքացիների ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարությունում 


Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային ապահովման խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են:

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպա-նության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ:

Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների` պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին, տվել է հստակ հանձնարարականներ` սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար: Ըստ այդմ` ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում` պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: