Քադաֆիի «կտակը»


Մահից ոչ շատ առաջ լիբիայի առաջնորդը 28 միլիոն դոլար էր առանձնացրել ահաբեկիչներին, ովքեր պետք է վրեժխնդիր լինեն ապստամբներին և ՆԱՏՕ¬ին` իր իշխանությունը տապալելու համար (տեղեկացրել է եգիպտական մամուլը` վկայակոչելով Արաբական աշխատանքային կազմակերպության նախկին գլխ. տնօրեն Իբրահիմ Քուվեյդարի հայտարարությունը: Ահաբեկիչների հետ իր նստավայրում Քադաֆին հանդիպել է շուրջ կես տարի առաջ, և համատեղ քննարկել են «Վրիժառություն` վարչակարգի անկումից հետո» ծրագիրը: - Այդ ծրագիրն ահաբեկչություններ էր նախատեսում լիբիական, ինչպես նաև արաբական ու եվրոպական քաղաքներում, այն երկրներում, որոնք աջակցել են փետրվարի 17¬ի հեղափոխությունը,¬ Քուվեյդարի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը: Բացի այդ, նա նախազգուշացրել է, որ ներկայումս Եգիպտոսի տարածքում են գտնվում նախկին իշխանությունների 148 ներկայացուցիչներ, ովքեր հարևան երկիր են փախել այն ժամանակ, երբ զգացել են, որ վարչակարգը երերում է: Գործելով ընդհատակում, նրանք կարող են քաղաքական քայլեր ձեռնարկել, որպեսզի «վնասեն» ժողովրդական հեղափոխությունը»: - Քադաֆիի կողմնակիցներից եկող վտանգը մնում է իրատեսական` հաշվի առնելով Եգիպտոսի մոտիկությունը: Այդ մարդկանց հսկող աչքեր են պետք, որովհետև որոշակի տեղեկատվությամբ` նրանք ունեն 10 միլիարդ դոլար միջոցներ, որոնք պատկանում են Լիբիայի ժողովրդին,¬ հավելել է Քուվեյդարը: Նախկինում ևս Մուամմարի անունն աղերսվել է ահաբեկիչների հետ: Նրա անունը նշվել է 1988 թ. բրիտանական Լոկերբի քաղաքում ահաբեկչության կազմակերպիչների ցուցակում: Pan Am ավիաընկերության օդանավի պայթեցումից այն ժամանակ զոհվել էր 270 մարդ: Եվ փետրվարին Լիբիայի արդարադատության էքս-նախարար Մուստաֆա Ջալիլը հայտարարել էր, թե իբր Քադաֆին անձամբ էր հրամայել պայթեցնել այդ ինքնաթիռը: