Պատճառը գտել են. մնում է բուժումը կամ կանխարգելումը


ջԱմերիկայի առողջության ազգային ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ դարի վտանգավոր հիվանդություններից երկուսը` ճարպակալումը և 2¬րդ տեսակի շաքարախտը, ծագում են արյան մեջ էրիտրոպոետրին հորմոնի պակասի պատճառով (տեղեկացրել է MedikForum¬ը): Նշյալ հորմոնը «պատասխանատու» է մարդու հասակի (բոյի) ու արյան կարմիր գնդիկների համար և կարգավորում է նյութափոխանակությունը: Դրա անբավարարությունը հանգեցնում է հիպոթալմուսի (նյարդային և էնդոկրին համակարգերն իրար կապող օղակ) փոփոխության: Արդյունքում` տեղի է ունենում օրգանիզմի հորմոնալ վերակազմում, և մարդն սկսում է շատ ուտել ու քիչ զբաղվել ֆիզիկական ծանրաբեռնմամբ: Հենց այդ պատճառով էլ մարմնում գոյանում են ճարպեր: Էրիտրոպոետրինն առաջանում է երիկամներում և արյունատար անոթներով մատակարարվում է գանգի ոսկրուղեղին, կոնքոսկրերին և կողոսկրերին: Գիտափորձ կատարելով մկների վրա, սրանց մի մասի մոտ «անջատել» են ոսկրուղեղի ընկալիչները (ռեցեպտոր): Առժամանակ անց այս մկներն իրենց գիրությամբ առանձնացել են իրենց այն եղբայրակիցներից, որոնց արյան մեջ փոքր չափերով էրիտրոպոետրին են ներարկել: Արուները սովորականից 30 %, էգերը 60 % ավելի քաշ են ունեցել և սկսել են շատ քիչ շարժվել: Մեկ այլ խումբ փորձամկների էլ կենսաբանները կերակրել են յուղոտ սնունդով` դրանց մի մասի ուտելիքին սպիտակուցային «դոպինգ» խառնելով: Սպիտակուցներ ընդունած կրծողները շատ չեն չաղացել (ընդամենը 4 %), իսկ մյուսների չափերը սովորականից ավել են եղել 48 %¬ով: Ընդ որում, նրանց մարմնին ճարպերը գերազանցապես կուտակվել են կողքերին և փորի վրա: Այսինքն, էրիտրոպոետրինը ուղղակիորեն ազդում է մարմնի զանգվածի վրա: 8 ամսվա ընթացքում ընկալիչներից զրկված մկների մոտ 2¬րդ տեսակի շաքարախտ է հայտնաբերվել: