lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Կամ լավը, կամ` ոչինչ» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքն ու գնահատականները թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուների վերաբերյալ 1. Խուճուճ Էդոն Խուճուճ կենսագրություն ունեցող անձնավորություն է: Համահունչ ու ներդաշնակ է մեր իրականությանը, քանի որ մեր երկրում ամեն ինչ` թե° երևույթներն ու իրավիճակները, թե° մարդկային հարաբերություններն ու ազգային մենթալիտետը չափից դուրս խուճուճ են: 2. Միակ մարքսիստը Ականջդ կանչի, Գռզո: Թիվ 1 բուրժուայի քո աթոռին հավակնում է բուրժուազիայի անհաշտ թշնամի մարքսիստը: Այս մետամորֆոզը խիստ դրական երանգներ ունի, քանի որ, ինչպես երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանն էր ասում` մեր ԱԺ-ն համ ու հոտ չունի, աղը պակաս է: Դ. Հակոբյանը, որպես չափազանց էկզոտիկ կերպար` ԱԺ-ի համն ու հոտը տեղը կբերի (եթե իհարկե «համը» չհանի): Մի խոսքով` կունենանք շոու-խորհրդարան: 3. Անասնաֆերմայի «անասնաբույժը» Իրականում Հմայակ Հովհաննիսյանը ոչ թե բուժում է «անասուններին», այլ` ըստ իրեն` հետևողականորեն ուզում է վերացնել «անասնական» հարաբերությունները: Օգտակար գործունեություն է հատկապես խոզի գրիպի տարածման պայմաններում: Չէ՞ որ նրա սիմվոլ-կերպարները հատկապես խոզերն էին: Թոզ կփչեն բենդերական ոճով Եթե հասարակական կազմակերպությունների` հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ կառավարության պահանջ-օրինագիծը ԱԺ-ն վավերացնի, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ զավեշտալի երևույթների ականատեսը կդառնանք: Մի գործունեություն չիրականացրած ՀԿ-ների հաշվետվությունները հար և նման կլինեն Օստապ Բենդերի` անհայտ գյուղում կամ քաղաքում իբր թե կարդացված «պայքար աբորտի դեմ» դասախոսության հորինվածքին: Չի լինի այն, ինչ ուզում էր անել սինյոր Ռոբինզոնը` Ուրբաթին Ըստ վերջին ամիսների վիճակագրական տվյալների` տնտեսական տեղաշարժերի դինամիկայում դինամիտներ չեն հայտնվել, դին-դինի չի ենթարկվի: Գյուլը` Հեյդարօղլուն. «Ախր երկուսս էլ թուրք «սեռին» ենք պատկանում» - Հազար տարվա «ամուսիններ» ենք, ամոթ չի՞ «ցեղական սիրո» անբավարարվածության առիթով, քաղաքական ապահարզանի դիմենք: Հայտնի գովազդի նմանությամբ Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ Հայաստանը ԻԴԵԱԼ-ական համակարգ ունի և ՈՃԻ առաջատարն է տարածաշրջանում: Կոչ` ստվերային տնտեսության «գիգանտներին»` մեկ այլ գովազդի ոճով Ընտրեք կյանքի պայծառ կողմը: Դահիճի բարդույթ Իսրայելաթուրքական հարաբերությունների աննախադեպ վատթարացումը ևս մեկ անգամ փաստում է, որ թուրքերը ցեղասպանության ենթարկված ժողովուրդներից ընկնավորվում են: Դրամի գանգատը Ինձ ստիպում են «լողալ» ոչ միայն ջրում, այլև ցամաքում` սառը ցնցուղի տակ: Սթափվում է ապրիլից` ապրիլ Ըստ փորձագետների` գերտերությունների «մեղքով»` թուրքական դիվանագիտությունը հայտնվել է «լոմկի» մեջ: Խումհարից դուրս է գալիս և սթափության նշաններ ցույց տալիս միայն ամեն տարվա ապրիլ ամսին, իսկ ավելի ստույգ` Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ