Ռուսաստանը մեղադրում է, Իսրայելը` մատակարարում


Ինչպես տեղեկացրել է KURSOR.co.il-ը` Վրաստանը շարունակում է զենք և ռազմական տեխնիկա ստանալ Իսրայելից, ՆԱՏՕ-ի երկրներից և Ուկրաինայից: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչության գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալ. Շլյախտուրովը: - Մեր ունեցած տվյալներով` Վրաստանը, ինչպես մինչև 2008 թ. օգոստոսյան իրադարձությունները, նախկինի պես ռազմական օգնություն է ստանում ՆԱՏՕ-ի երկրներից, Իսրայելից և Ուկրաինայից,- նրա խոսքերը մեջբերել են ռուսական ԶԼՄ-ները: ԳՀՎ (թRձ) ղեկավարը հստակեցրել է, թե հատկապես ինչ զինատեսակներ է մատակարարում Իսրայելը վրացական կողմին. անօդաչու ինքնաթիռներ, որոնցից, ի դեպ, նրանից գնում է նաև Ռուսաստանը: Գեներալի խոսքերով` ՆԱՏՕ-ի երկրները և ամենից առաջ արևելաեվրոպական պետությունները ( որոնց Ռուսաստանն անվանում է «փոքրիկ նատոյականներ») Վրաստանին մատակարարում են հիմնականում հրազեն և հանդերձանք. Ամերիկան ՆԱՏՕ-ի մարտավարությամբ պատրաստում է վրացական բանակի անձնակազմը, իսկ Ուկրաինան` տանկեր ու հակաօդային զինատեսակներ է տրամադրում: