ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Դուշանբե


Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուշանբե: