Փորձի փոխանակում` ԶՈՒ հոգևոր ծառայության ոլորտում


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև համագործակցությունը հոգևոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով: Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին և նրա ղեկավարած կառույցին` երկկողմ համագործակցության, Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Հունաստանի ԶՈւ բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցող հայ զինծառայողներին հոգևոր և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ փորձի փոխանակումը զինված ուժերի հոգևոր ծառայության ոլորտում կկրի շարունակական բնույթ: q Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերում իրենց հոգևոր սպասավորությունը բերող եկեղեցականների հոկտեմբեր ամսվա հերթական հաշվետու հավաքը` նախագահությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Ժողովին մասնակցում էր նաև այս օրերին Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հայր Գեորգիոս Ապոստոլիկոսը: Վերջինս Հայ Եկեղեցու սպասավորներին ներկայացրեց Հունաստանի բանակում Հոգևոր առաջնորդության առաքելությունը և տարիների ընթացքում ձեռք բերված փորձառութ յունը: Հայր Ապոստոլիկոսը պատասխանեց նաև բանակում սպասավորող հոգևորականների հարցերին: ԶՈՒ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադում տեղի ունեցավ կրտսեր հրամանատարների` սերժանտների հերթական թողարկումը: Հանդիսավոր միջոցառ մանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարձրաստիճան զինվորականներ: Ազգային բանակը բանիմաց ու պատրաստված կրտսեր հրամանատարներով համալրելու համար բրիգադի հրամկազմն ուսումնական փուլն անցկացրել է լիարժեքորեն` բաց չթողնելով ծրագրով նախատեսված ոչ մի դասընթաց: Ողջունելով և ուսումնական փուլի ավարտման կապակցությամբ շնորհավորելով բրիգադի հրամկազմին և նորընծա սերժանտներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ լինել հրամանատար` նշանակում է կրել պատասխանատվություն. «Այս գիտակցությամբ պետք է համակված լինեն նորընծա կրտսեր հրամանատարները և ուսումնառության ամիսներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները ջանադրաբար փոխանցեն իրենց ենթականերին»: Արարողության ընթացքում ստանալով իրենց վկայականները և հրաժեշտ տալով զորամասի դրոշին` կրտսեր հրամանատարները ուղևորվեցին հետագա ծառայության վայրեր: