Բարին ընդ Ձեզ:


Դպրոցի նախկին մի խումբ մանկավարժներ Գրի առավ` նախկին ուսմասվար Նորայր ՂԱՐԻԲՅԱՆԸ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Իսկապես` ոչ բոլորին է տրված ղեկավարելու արվեստը£ Իսկ ուսումնական հաստատության պարագայում ղեկավարել նշանակում է համախմբել մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտներին, և բոլորին ուղղորդել այնպես, որպեսզի յուրաքանչյուրն ամեն պահի զգա ներկայությունդ£ Ամենակարևորը` զգոն լինելով հանդերձ, վստահեն... Ժորա Մուրադյանը հենց այդպիսի ղեկավար է ճանաչվել` տասնամյակներ շարունակ£ Ու ինքն էլ իր օրը չի պատկերացրել առանց դպրոցականների£ Ամառային արձակուրդի ամիսներին էլ շարունակել է երեխաների հետ աշխատել` «Հասմիկ» պիոներական ճամբարում (այն տարիներին` Գյուղնախարարությանը պատկանող)£ Եվ «Հասմիկը» կարճ ժամանակում լավագույնի համբավ վաստակեց` շնորհիվ ճամբարի պետ Ժ. Մուրադյանի£ Նրա սաների ջերմ հուշերը լավագույն գնահատականն են նվիրյալ մանկավարժի մեծ վաստակի£ Պատահական չէ, որ կայսրության փլուզումից հետո նա պահպանեց ճամբարը, ուր հիմա էլ իրենց ամառային հանգիստն են անցկացնում հազարավոր երեխաներ£ Իսկ այսօր հոբելյան է` անվանի մանկավարժի ծննդյան տարեդարձը, որը տոն է նրա մերձավորների ու նրան ճանաչողների համար£ Սիրելի Ժորա Մուրադյան, մենք անչափ ուրախ ենք, որ առիթն ունենք շնորհավորել Ձեր 70-ամյա հոբելյանը£ Տարիները չեն փոխել Ձեզ. ամենակարևորը` եռանդն ու կենսասիրությունը, լավատեսությունը տեղի չեն տվել£ «Ավանգարդը» նաև իր հին ընթերցողների հետ միանում է բոլոր բարի ցանկություններին` մաղթելով հոբելյաններ, դժվարությունները վերստին արժանապատվորեն հաղթահարելու կամք, անհոգ տարիներ և առողջություն. առողջություն անսահման: