ԻՆՔՆԱՀԱՏՈՒԿ դիրքորոշմանը հետամուտ


Ինձ համար նորահայտ թատերափառատոնի արտառոց թվացող նախապայմանների ինքնատիպ նպաստավորությունը, արվեստի անդաստանում առաջին փորձերն անող երիտասարդների բնատուր շնորհների բացահայտմանը, հավանական է թվում երրորդ «Քառակուսու» գլխավոր` «Հեղինակների ձայն» մրցանակին արժանացած «Բարև, մահ ջան» ներկայացման խաղարկմանը հընթացս£ «Հայ ֆեստ»¬ին մասնակցած այս մենաթատերախաղի անմիջական ներգործությամբ` հավաստիանում եմ ՆՓԱԿ¬յան թատերադիր քորոշման արդյունավետությանը£ Իմպրովիզացիոն ինտերակտիվ խաղաոճում որոշակի հմտացած դրամատուրգ¬բեմադրիչ¬դերասան ԳարՍուն (Գարիկ Հովհաննիսյան), մատը ժամանակի զարկերակին համարձակորեն հպած, մտավորականի սեփական անկեղծ կենսադիտարկումներով ու դերամարմնավորման ակնհայտ ունակություններով հանդիսատեսային համակրանքի ու փոխըմբռնման է հասնում£ Մեկ քառակուսի մետր բեմատարածքում կուտակած զանազան իրերի հնարամիտ կիրառությամբ` առավել պատկերավոր է շեշտադրում պատումի առօրյա թվացող խոսքից երբեմն-երբեմն պոռթկացող հուզախռիվ տագնապը` ներկայիս հասարակական կեցության արատախեղդ նկարագրի օրավուր կարծրացման£ Չնայած, ինտերակտիվին տուրք տալով, փոքր¬ինչ նվազեցնում էր XXI դարի քաղաքացու պատասխանատվության բարձր գիտակցությամբ ներթափանցված ասելիքի հեռահար ուժը, նոսրացնում մտքի ենթաշերտային տեղ¬տեղ աննախադեպ թանձրությունը£ Բայց ազնիվ ու համարձակ` ապրած օրերը խստահայաց արժևորող իր թատերազրույցն էր վերապրում: Թատերարվեստում սեփական ձեռագրի հստակեցման նրա փնտրտուքի մեկ այլ արտահայտություն էր, ըստ իս, փառատոնային խաղացանկում արտամրցութային կարգավիճակով ընդգրկված «Թյո¯ւ…»¬ն` հայտնի քաղաքական անցուդարձի յուրընկալ մեկնաբանությունը ԳարՍուի. հապճեպ, բայց առանց մերկապարանոց հրապարակախոսության մի երգիծապատկեր, որ, աննշան «սրբագրումներով», կարող է համազգային արժանապատիվ գոյատևման հուժկու թատերահազանգի հնչեղություն ձեռք բերել£ Ըստ ՆՓԱԿ¬յան կանոնակարգի, որպես անցյալ փառատոնի հաղթող, ԳարՍուն ոչ մի անվանակարգով չէր մասնակցում մրցույթին, բայց գերակտիվ օգնում էր իրեն ապավինածներին առավելագույնս ամբողջացնելու և գունեղացնելու սեփական բեմադրամտահղացումները£ Հենց այսպես է գործնականում հասունանում թատրոնի մարդը£ Եվ այս հնարավորությունն ընձեռված էր առանց բացառության բոլոր մասնակիցներին, որոնցում գերակշռում էին Ազգային կինոկենտրոնի թատերաստուդիայի սաներն ու շրջանավարտները£ Հանձն առնելով ընտրել չորրորդ «Քառակուսու» լավագույն բեմադրիչին` չեմ գոհանում ներկայացված 12 թատերահայտերի երեքական ցուցադրություններով ու դրանց հաջորդած քննարկումներով, որոնք հարկադրված էի աշխուժացնել «Լավագույն գրական հիմք» և «Լավագույն դերասան» անվանակարգերում ամենաարժանավորին գտնելու ծանր պարտականությունը ստանձնած` կինոգետ, խմբագիր ու թարգմանիչ Զավեն Բոյաջյանի և ճարտարապետ, դերասան, ՆՓԱԿ համահիմնադիր Էդուարդ Պալասանյանի հետ միասին£ Երեքիս եռանդուն ջանադրությունը, գերազանցապես, թատերարվեստում հաստատվե լու հայտով ներկայացած երիտասարդներին հնարավորինս ճիշտ ուղղորդելու դիրքորոշմամբ էր պայմանավորված£ Եվ վերջնական ընտրության էլ հանգեցինք ուշի¬ուշով կրկին դիտելուց հետո 15-45 րոպեանոց տարաբնույթ բոլոր աշխատանքները` փառատոնամուտից առաջ իրարահաջորդ խաղարկման ընթացքում վերստին ճշգրտելով առաջնախա ղերից ստացած մեր տպավորությունները£ Ամենօրյա բարեկամական խորհրդատվության կոնկրետ արձագանքները որսալով երկրորդ խաղարկումներում` սրտապնդվեցինք, որ իրենց թերի մասնագիտացումից, կրթական ներկայիս համակարգի անլիարժեքության բերումով, արդարացիորեն տրտնջացող շնորհալիները փորձառության ՆՓԱԿ¬յան թատերալաբորատորիայում ի զորու են ինքնակատարելագործման հասնել£ Թե բեմադրիչները` Ազգանուշը, Սիլվան, Ալին, Արփինեն … Թե դերասանները` Վանուհին, Հայկը, Անին, Մարինեն, Անժելան, Օլգան, Արտյոմը… Թե «դրամատուրգները»` Անուշը, Հերմինեն, Համլետը, նույն ինքը` ԳարՍուն£ Ասենք, մասնակիցներից շատերը եռամիասնության (դրամատուրգ¬բեմադրիչ-դերասան) հայտով էին ներկայանում£ Կարծում եմ, ժամանակի ընթացքում, հետևողական ինքնակրթությամբ ու նպատակասլաց աշխատասիրությամբ, կենսափորձի ու մտահորիզոնի ընդլայնմամբ, կճշգրտվեն նրանց նախասիրությունները` գործնականում դրսևորված կարողությունների լիարժեք վերհանմամբ, արդեն ձեռք բերած հմտությունների բյուրեղացմամբ£ Բաղդատական գնահատությամբ` գլխավոր, փառատոնի նախագահի ու ՆՓԱԿ թատերակտիվի մրցանակները շնորհվեցին Ալի Անսարիի «Մենք` չորսով» աշխատանքին` յուրօրինակ միջազգային թատերադաշինքին£ Հենրիկ Մալյանի թատերատեսիլքով Սիլվա Չոբանյանի բեմավորած «Սուտլիկ որսկանը» արժանացավ ոչ միայն իմ ու Զավեն Բոյաջյանի, այլև փոքրիկ Աղավնու ամենաբարձր, զգայացունց գնահատականին` հանրածանոթ հեքիաթի արդիաշունչ կերպավորմամբ£ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք» մենադրամայի դերամարմնավորմամբ` Անի Գևորգյանը մրցանակվեց Էդուարդ Պալասանյանի կողմից, ով Թեհրանի «Սունդուկյան» և «Անահիտա» թատերախմբերում էր ժամանակին թրծել դերասանական ունակությունները£ Չորրորդ «Քառակուսու» հանդեպ փորձառու հայ թատերագործիչների հարաճուն ուշադրությունը, հատկապես դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ցուցաբերած մասնագիտական ու մարդկային բարեխղճությունը, ՆՓԱԿ¬յան թատերագործունեության նորովի իմաստավորման իրականանալի հույսեր են ներշնչում£ Ունենան թատերաընտանիքի հանապազոր գիտակցությունը, իրենց ամենօրյա վարքագծով, չորրորդ «Քառակուսու» տիրույթում հայտնված շնորհալիները` արդի հայ թատերարվեստում ակնկալվող սերնդափոխությունը անհամեմատ հավատընծա կդառնա£ Առաջին լուրջ փորձությունը նրանց պիտանիության կկայանա դրամատուրգիական հավակնություններ ունեցողներին Կարինե Խոդիկյանի առաջարկած համագործակցության արդյունքում, որի մասին ինքս կիրազեկեմ մեր ընթերցողներին, հուսամ, շուտով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ