ՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՊԱԼՈՒՄ


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Քաղաքականությունը քաղաքականություն, սակայն Հայաստանի հավաքականի խաղացողները, կարծես, այդպես էլ չկարողացան պատկերացնել այդ խաղի պատմականությունը: Իհարկե, մրցապայքար ասվածը ենթադրում է կողմերից մեկի պարտությունը, բայց` պարտություն էլ կա, պարտություն էլ: Նրանց այս խաղը ավելի շատ հիմնավորումն էր այն իրողության, որ ֆուտբոլային բարի ավանդույթները մեզանում սպանված են ու առայժմ` ոնց որ թե անդառնալիորեն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին պետք է որ ավելի վաղուց իմանար և, եթե կարող էր` միջոցներ ձեռնարկեր: Մինչդեռ ՀՖՖ-ն նախընտրեց բիզնեսը` հայ ֆուտբոլասերների համար անմատչելի գներով տոմսեր վաճառելով: Մարզադաշտում հարյուրավոր թափուր մնացած նստելատեղերը ակամա ֆուտբոլի նկատմամբ մեր անհարգալից վերաբերմունքի մասին էին խոսում: Սեպտեմբերի 6-ին, իհարկե, հարգանքը կար: Հավատն էլ կար, թե ֆեդերացիան, ԱՕԿ-ի օրինակով, ճիշտ ընտրություն կկատարի` գոնե ոչ-ոքի հաշիվը ապահովելու: Մինչդեռ ոչ միայն հավատն էլ սպանվեց, այլ նաև ֆեդերացիայի հետագա աշխատանքները լրջագույնս հսկելու հրամայականը ծնվեց: ...Արժանապատվությունն էր պակասում: