Հաագայում առայժմ միայն աֆրիկացիներին են դատել


Երկուշաբթի օրը Հաագայի միջազգային դատարանում սկսվել են ընդդեմ Ռուսաստանի Վրաստանի հայցի լսումները: Ինչպես հայտնի է` Թբիլիսին Մոսկվային մեղադրում է վրացիների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու և անջատողականությունը սատարելու համար: Ռուսական լրատվամիջոցներին դատարանի ներկայացուցիչ Մեթյու Բրուբոնշերը ասել է. - Առայժմ շատ վաղ է` ինչ որ եզրահանգումներ անելու համար: Մենք ընդամենը սկսում ենք ռուս-վրացական հակամարտության վերլուծական աշխատանքը: Սկզբի համար պետք է անհրաժեշտ լրատվություն հավաքենք, որը մեզ կտրամադրեն երկու պետությունները: Գործի քննության համար քիչ ժամանակ չի պահանջվի, իսկ վճռին սպասել, հավանաբար հարկ կլինի մի քանի տարի: Հաագայում հիմնավորված ՄՔԴ¬ն հաճախ շփոթում կամ նույնացնում են միջազգային դատական այլ ատյանների հետ£ Ու քանի որ մեզանում էլ արմատականները հաճախ սպառնալիքներ են հնչեցնում «Հաագայով», տեղին ենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել հաագյան ՄՔԴ¬ի մասին£ 1998¬ին Հռոմում ստորագրված կանոնադրությամբ նախատեսվեց ստեղծել մշտական դատական մարմին, որը կոչված է միջազգային հանրության անունից արդարադա տություն իրականացնել հատկապես ծանր հանցանքներ (եղեռն, ոճիր մարդկության դեմ, ռազմական հանցագործություններ և նվաճողական հարձակումներ) կատարողների նկատմամբ£ Ընդ որում, դատարանը պետք է զբաղվի ոչ թե մասնավոր` եզակի դեպքերով, այլ լայնամասշտաբ, կրկնվող և պետության կազմակերպության քաղաքականության իրականացման նպատակով£ Հռոմեական այս կանոնադրությունն ընդունվեց 120 «կողմ» ձայներով£ 7 «դեմ» երկրների թվում էին ԱՄՆ¬ը, Չինաստանը, Իսրայելը£ Ռուսաստանն ու Վրաստանը սատարել են այդ ատյանի ստեղծումը£ Ռուսաստանն, ի դեպ, 2000 թ. ստորագրել է կանոնադրությունը, սակայն դեռ չի վավերացրել£ Իսկ Նահանգները` Քլինտոնի օրոք ստորագրվել, բայց Բուշի կողմից «հետ է կանչվել» ստորագրությունը£ Ինչ խոսք, ՄՔ դատարանին չանդամակցելը ենթադատությունից չի ազատում ոչ մեկին£ Օրինակ, Սուդանը չի ստորագրել կանոնադրությունը, սակայն Հաագայի դատարանը Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին կալանավորման հրամանագիր է պահանջել` Դարֆուր գավառի բնակչության դեմ կատարած հանցագործության մեղադրանքով£ Միջազգային քրեական դատարանը մեծաքանակ դիմումներ է ստացել` 139 երկրներում կատարված հանցագործությունների մասին£ Սակայն մինչ օրս քննվել է աֆրիկյան 4 երկրներում կատարված ընդամենը 4 գործ` և 12 մարդու կալանքի վճիռ է կայացրել£ Այդ 12 կալանավորներից էլ 6¬ը ազատության մեջ են, 2¬ը մահացել են£ Ներկայումս հաագյան դատարանի նախագահը կանադացի Ֆիլիպ Կիրշն է£ 18 դատավորներն ընտրված են 9 տարի ժամանակով` ՄՔԴ անդամ երկրների ներկայացուցիչ ներից (Բոլիվիայից, Ֆրանսիայից, Մալիից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Գանայից, Ուգանդայից, Կոստա-Ռիկայից, Կիպրոսից, Հարավաֆրիկյան հանրապետությունից, Իտալիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Բրազիլիայից, Բուլղարիայից և Լատվիայից)£ Դատարանն ազատազրկման կարող է դատապարտել առավելագույնը 30 տարով կամ` ցմահ£ Այն կարող է նաև տուգանքի և ունեցվածքի ու եկամուտների բռնագրավման վճիռ կայացնել£ Ազատազրկման պատիժը կրում են այն պետությունում, որը որոշում է Միջազգային դատարանը (իհարկե` տվյալ երկրի համաձայնությամբ)£ ՄՔԴ¬ն ցանկացած պահի կարող է դատապարտյալին այլ երկրի բանտ տեղափոխելու որոշում կայացնել£