Վտանգված է միջնեկ Գամսախուրդիայի ազատությունը


Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի միջնեկ որդու` Ծոնթեի նկատմամբ 2007 թ. նոյեմբերից հետախուզում է հայտարարված: Անցյալ շաբաթավերջին նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում և տեղափոխվել սահմանադրական անվտանգության դեպարտամենտ: Վրաստանի Պահպանողական կուսակցության ներկայացուցչի տեղեկացմամբ` նրա մոտ արգելվել է նույնիսկ փաստաբանի մուտքը: Երկրի ԱԳՆ-ից հաղորդել են, որ կասկածներ կան, թե Ծոնթե Գամսախուրդիան ընդդիմադիր ուժերի օգնությամբ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստել: Պարզվում է` Վրաստանում նոր հանցատեսակ է ծնվել. ծանրագույն ոճիրների շարքում է դասվում Ռուսաստանի հետ կապեր ունենալը: Եվ, ինչպես տեղեկացրել է թՈջպՑՈ.ru-ն` Ծոնթեն մեղադրվում է նաև ռուսաստանյան հատուկ ծառայություների հետ կապեր ունենալու մեջ: Այս մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան 20 տարվա կալանք է սպառնում: