ՆԵՂԱՑԵԼ ԵՆ


ՀԱԿ¬ի ջանքերով վերջերս ստեղծված «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության ծնունդը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Կոնգրեսի որոշ համակիրների շրջանում: Պարզվում է` նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի ղեկավարած այդ կառույցում «ընտրովի» մարդիկ են ընդգրկվել, և 2008¬ի հայտնի իրադարձություններից հետո տարբեր ժամկետներով անազատության դատապարտված մի քանի տասնյակ մարդ անտեսվել է: Ամենատարօրինակն այն է, որ նրանք հիմա էլ են ՀԱԿ¬ի համակիր և այս դաշինքում ներկայացված տարբեր կուսակցությունների անդամներ: Հենց այս հանգամանքն էլ անտեսվածների համար տարօրինակ է դարձնում իրենց հանդեպ դրսևորված վերաբերմունքը: Ըստ տեղեկությունների` նրանք սպառնացել են առաջիկայում միավորվել ու նույնատիպ կազմակերպություն ստեղծել: Հավանական է, որ անդամների քանակով այն գերազանցի Մ. Մալխասյանի գլխավորած միավորին: