ՍՊԱՍՈՒՄՆԵՐ


Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի` վերջերս բացված ինտերնետային կայքն արդեն չի գործում: Տեղեկացվում է, թե նոր¬նոր աշխատել պատրաստվող կայքի անձնակազմն արձակուրդում է և այցելուներին կներկայանա ավելի ուշ: Հանդիպման կոնկրետ ժամկետը նույնպես չի նշվում: Ուստիև չի բացառվում, որ աշխատակիցներն արձակուրդից այդպես էլ չվերադառնան: Ասում են, թե Ռ. Քոչարյանի ինտերնետային էջը կգործարկվի միայն այն դեպքում, երբ նա վերջնականապես որոշի քաղաքակա նություն վերադառնալ: Այս առումով առայժմ սպասողական իրավիճակ է, ու ինչպես նախկինում` Ռ. Քոչարյանի վերադարձը 50x50 հավանականությամբ է գնահատվում: