ՊԱՐՏՔԵՐ ԵՎ ԶԵՂՉԵՐ


Նորակառույց շենքերում վաճառվող բնակարանների դիմաց դրանց տերերն սկսել են երկու գին առաջարկել: Եթե գնորդը հնարավորություն ու ցանկություն է ունենում ձեռք բերվող բնակարանի ամբողջ գումարը միանգամից վճարել, ապա էլիտարների տերերը նրանց համար լրացուցիչ զեղչեր են անում: Շինարարության ընթացքում նրանցից շատերը տարբեր բանկերից վարկեր են վերցրել` համոզված, որ տներն արագ են վաճառելու ու պարտքերը փակելու: Էլիտարատերերի հույսերը սակայն չեն արդարացել, ու հիմա նրանք հաճախ նույնիսկ ինքնարժեքին մոտ գին են առաջարկում` բանկերի պարտքից ու հավելվող տոկոսներից հնարավորինս շուտ ազատվելու նպատակով: