ԿԱՐԵԼ ԵՆ ԳՐՊԱՆՆԵՐԸ


Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել է տվել բոլոր վերելակավարների գրպանները, որպեսզի հիվանդատերերը նրանց գրպանների մեջ գումար չդնեն: Սակայն վերելակավարներն առավել հնարամիտ են գտնվել և գումարը վերցնում են «աճպարարական հմտությամբ»` այսպես դիմադրելով նախարար-սեփականատիրոջ` կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ նախարարը հրաման է պատրաստում` բոլոր բուժհաստատություններում առանց գրպանների խալաթներ պարտադրելու մասին: Այս հրամանը, սակայն, չի վերաբերելու բժիշկներին: Ասում են նաև, որ հրամանի իրականացման շրջանակից դուրս եմ մնալու շտապօգնության բժիշկներն ու բուժքույրերը, որոնց յուրաքանչյուր այցի համար արդեն «կայուն» սակագին կա` 1000 դրամ: