ՎԱՃԱՌԵԼ Է ԶԲՈՍԱՅԳԻՆ


Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վաճառել է քաղաքային զբոսայգին: Նման տեղեկատվություն մեզ փոխանցեցին Արմավիր քաղաքից, մինչդեռ քաղաքապետարանում պնդեցին, թե վաճառվել է միայն այգու 20 տոկոսը: Հնարամիտ քաղաքապետը դեռևս մեկ տարի առաջ փոխել էր քաղաքի հատակագիծը, այգուց առանձնացրել 800 քմ տարածք ու վաճառել գործարար-պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ով այստեղ բանկ է կառուցում: Կառուցվող բանկի հարակից տարածքը նույնպես վաճառվել է, իսկ այստեղ էլ ժամանցային վայր է կառուցվում, սրճարան և խանութ: Ըստ արմավիրցիների` այդ տարածքն էլ գնել է քաղաքապետը, բայց ձևակերպել մեկ այլ անձի անունով...