ԼՈՆԴԻԿԻ ՌԵՍՏՈՐԱՆԸ ԲԱՑՎԵՑ


Օրերս Արարատի մարզպետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը հանդիսավորությամբ բացեց իր նորակառույց ռեստորանը, որի վրա, ըստ իրազեկ աղբյուրների, ծախսվել է ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս ռեստորանը նախատեսված է էլիտար այցելուների և նույնքան էլիտար արարողությունների համար: Ինչպես վկայեցին մեր աղբյուրները, ռեստորանատեր Լոնդիկը կարգադրել է խիստ հսկողություն սահմանել, որպեսզի շարքային այցելուներ չմտնեն այնտեղ և չփչացնեն նրա էլիտար տեսքը: Ըստ տեղեկությունների` ռեստորանի բացմանը ներկա են գտնվել մի քանի մարզպետներ, ինչպես նաև Լոնդիկի շրջապատը ներկայացնող որոշ բարձրաստիճան ոստիկաններ: Այստեղ հարսանեկան արարողությունների համար նախատեսված սրահի մեկ տեղը կարժենա 135 հազար դրամ... Իսկ առհասարակ այս ռեստորանը նախատեսված չէ բոլոր նրանց համար, ովքեր կգան այն հաշվարկով, թե կկարողանան 4-5 հոգով հանգստանալ` վճարելով 60 հազար դրամից պակաս...