Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը մամուլում տարածված այն տեղեկության կապակցությամբ, թե իբր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի տուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանություն ների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: