Ամենասպառնալի երկիրը


Maplecroft ընկերության վերլուծաբանների կազմած վարկանիշային ցանկում ահաբեկչության տեսանկյունից մոլորակի ամենավտանգավոր երկիրը Սոմալին է: Այստեղ գործող ահռելի քանակությամբ արմատական իսլամիստական խմբավորումները կապեր են պահպանում Ալ¬Քաիդայի հետ: Սոմալիից ետ չեն մնում Պակիստանը, Իրաքը, Աֆղանստանը և աշխարհի ամենաերիտասարդ պետությունը` Հարավային Սուդանը: Ահաբեկչության սպառնալիքի մեծ աճ են գրանցել Յեմենը, Իրանը, Ուգանդան, Լիբիան, Եգիպտոսը և Նիգերիան: Եթե արաբական երկրներում այս իրողությունը պայմանավորված է այսպես կոչված «արաբական գարնան» հետևանքներով, ապա Ուգանդան և Նիգերիան առանձնանում են ընդհատակյա անջատողական հրոսակախմ բերի գործողություններով: Վարկանիշային երկրների ցանկում ընդգրկված են նաև պաղեստինյան տարածքները, Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Ալժիրը, Թաիլանդը, Ֆիլիպինները: Ի դեպ` զբասաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել այս երկրներ: Ցանկի 14¬րդ հորիզոնականում Ռուսաստանն է, որին հաջորդում են Սուդանը, Իրանը, Բուրունդին, Հնդկաստանը, Նիգերիան և Իսրայելը: