Դալայ¬լամայի նորարարությունը


Բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներից վերադարձած Տիբեթի հոգևոր առաջնորդը մտադիր է արդիականացնել երկրի հոգևոր հասարակության կառուցվածքը: Առաջին նորամուծությունն այն առաջարկությունն էր, որ նոր լամա ընտրվի` մինչև ներկայիս լամայի մահը. սա հակասում է կարգին: Ավելին, առաջադեմ Դալայ¬լաման հույս ունի, որ պատմության մեջ առաջին անգամ իր հետնորդն աղջիկ կլինի: Ներկայումս հոգևոր առաջնորդն առաջարկել է իրական ընտրություններ անցկացնել` ինչպես Հռոմում Պապի քվեարկությունն է: Ավանդույթի համաձայն` Դալայ¬լամայի մահից հետո տարեց կուսակրոնները սկսում են որոնել, թե ում մեջ է վերաբնակվել լամայի հոգին: Ավելի հաճախ նոր լամա է դառնում բուդդիստական դպրոցի սան պատանիներից մեկը: Սակայն Դալայ¬լաման կասկածում է, թե իր հոգին կարող է վերածնվել Չինաստանից անազատ Տիբեթում: - Դրանում իմ վստահությունը մեծացել է` տարիների ընթացքում: Մահից հետո իմ հոգին կվերածնվի միայն ազատ երկրում: Չէ՞ որ այդ վերհառնումի էությունն այն է, որպեսզի նոր կյանքը կարողանա ավարտել նախորդի անավարտ գործերը,¬ կարծում է ազատասեր Դալայ-լաման: Չինաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են Տիբեթի ազդեցության աճով և հաճախ են հանդես գալիս Դալայ¬լամայի դեմ` նրան անվանելով «գառան մորթիով գայլ»: Ամերիկա կատարած նրա վերջին այցի ժամանակ Չինաստանն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նրա հանդիպմանը Բարաք Օբամայի հետ` սպառնալով երկրների երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ (Life News):