Արտակարգ իրավիճակներում ենք ու գլխի չենք


Էս էլ հո տնտեսություն չէ՞, որ բոլ-բոլ աճել է ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյան` տարվա առաջին կիսամյակի տեղեկատվությունը լսելով` ուզես-չուզես, այդ պիտի մտածես: Ըստ 2006-ի I կիսամյակում արձանագրված փաստերի, անցյալ տարվա համեմատ մենք` երևանցիներս, զգալիորեն ավելի շատ ենք թունավորվել, վթարվել, ինքնասպան եղել ու ինքնասպանության փորձեր կատարել, ավելի շատ ենք ենթարկվել դժբախտ պատահարների, տուժել տարերային աղետներից: Միով բանիվ, 2005-ին 1177 արտակարգ պատահարը քիչ էր, այս տարի թիվը «ծաղկեց», հասավ 1800-ի: Սնդիկի սյունն էլի է բարձրանալու Երևանում գրանցված արտակարգ դեպքերի 33 տոկոսը բաժին է ընկնում հրդեհներին: Բա 40 աստիճանում չոր խոտը պահելը հե՞շտ է: Հիմա էլ, աչքներս լույս, ջերմաստիճանը 1-2 -ով էլի բարձրանալու է: Կանխարգելելու մասին փրկարար ծառայություններն, իհարկե, մտածում են: Փրկությունը տվյալ դեպքում ոռոգման համակարգը տեղը-տեղին պահելն է, որպեսզի չոր խոտի բռնկումները չծավալվեն: Թեև դա էլ իրականում փրկություն չէ: Եվ որպեսզի շատ չնեղսրտենք, սրտներս չճաքի, բանախոսը հանգստացնում է. «Ամբողջ Եվրոպայի հարավը կրակների մեջ է»: Երբվանից է` աշխարհը սկսել է խոսել մոլորակի տ

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ