ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ.


Գունավոր դոլարների սպասումով Ըստ ընդդիմադիրների կանխատեսումների` ԱՄՆ նոր դեսպան Հոգլանդը ժամանելու է ՀՀ` նարնջագույն դոլարների պայուսակը ձեռքին: Բայց մինչև այդ դոլարներից «նարնջահյութ» գա, ժողովրդի «աչքը դուրս կգա»: ՀՀՇ-ի «փոքր Մհերը» ՀՀՇ-ականները գտնում են, որ քաղաքական կյանք Լևոն Տեր - Պետրոսյանի վերադարձը այնքան ցնցող ազդեցութ յուն կունենա, որքան փոքր Մհերի դուրս գալը Ագռավաքարից: Ուղեղների «կոլեկցիոները» Ասում են` Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանում» այնքան մտավորականներ են «կուտակվելու», որ կուսակցությունից դուրս ոչ մի «առողջ միտք» չմնա: Երկու գլուխը մեկ կաթսայում չեփվեց Ընդդիմադիր վերլուծաբանների կարծիքով, եթե մի քանի տարի առաջ Ստեփան Դեմիրճյանի և Արտաշես Գեղամյանի «գլուխները մեկ կաթսայում եփվեին», ժողովուրդն այսօր սոված չէր լինի: Նարինջները մնացին փշալարերին Ըստ մեր աղբյուրների, Արամ Զ. Սարգսյանը «պատմական» փաստերի հիման վրա գիրք է գրում` «Արևմտյան նարինջները` հայաստանյան փշալարերին» վերնագրով: Սա էլ «աճման» ձև է Վիճակագիրների տվյալներով, եթե Իսրայելը Լիբանանից բացի ռազմական հարվածներ հասցնի Սիրիային, Իրանին, Ռուսաստանին և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին, Հայաստանի բնակչության թիվը կհասնի 10 միլիոնի: Երբ սպառվում է երևակայությունը Փորձագետների կանխատեսմամբ` Մինսկի խմբի բոլոր համանախագահները փոխվելու են: Նշանակվելու են անսպառ երևակայության տեր մարդիկ, քանզի անսպառ է նաև հակամարտող կողմերի ղեկավարների համառությունը: Եթե փող չկա, խոսքը արժեք չունի Հայաստանի արևմտամետ ընդդիմադիրները ցանկանում են միավորվել, բայց Սորոսի ժլատությունն ամեն ինչ խափանում է: «Ֆրիդոմ Հաուզն» էլ միայն հին ու նոր մեղքեր մատնանշելով է զբաղված:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ