«Ավանգարդ» թերթի խմբագրությանը


Հարգելի խմբագրակազմ. Մեր այս պատասխանը «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրությունը հրաժարվեց տպագրել: Սակայն, խնդրի հրատապությունը հաշվի առնելով, խնդրում ենք տպագրել այն «Ավանգարդում», քանզի կարևորում ենք պատասխանում առկա բացատրությունները: Ի պատասխան թերթի նախորդ համարի` Նարինե Ավետյանի «Միասեռականության խնդիրը պահ է տվել պատմութ յանը» հոդվածի, տեղեկացնեմ, որ դա ամենևին այդպես չէ: Նախ, իհարկե, շնորհակալ եմ, որ անդրադարձել եք ասուլիսիս հիմնական թեմաներին` Արցախի և ՀՀ ներքաղաքական խնդիրներին` չնայած այդ թեմաների ու վերոգրյալ հոդվածի վերնագրի համատեղ նշելու անտրամաբանությանը: Այստեղ մի քանի փոքրիկ դիտարկումներ կցանկանայի անել կամ ավելացնել, քանի որ ասուլիսից ու ԶԼՄ-ների արձագանքից հետո որոշակի հարցադրումներ են առաջացել: Ես նշել էի, որ բացի մեզանից, իշխանություններից ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ ընդդիմադիրներից ՀՀՇ-ն ունեն որոշակի գաղափարախոսություն, որը զարմանք է առաջացրել հատկապես մի շարք ժողովրդավար ընդդիմադիրների ու իշխանամետների շրջանում: Սակայն նրանք պիտի հասկանան, որ պարզապես կրկնօրինակում են ՀՀՇ-ի ժողովրդավարական գաղափարները կամ դրանք «մուտացիայի» են ենթարկում` ազգային-ժողովր դավարներ, լիբերալ-դեմոկրատներ, ժողովրդավար-քրիստոնյաներ և այլ որակումներ որդեգրելով: Ինչ մնում է (Հ)ՌԱԿ-ին, ապա այստեղ առավելապես առկա է լիբերալ-տնտեսական ուղղվածությունը, քան քաղաքական-գաղափարախոսա կան, այս առումով հակառակ բևեռում է ՀԿԿ-ն` իր մասնատված կառույցներով, որն էլ սոցիալիստական-տնտեսական ուղղվածության կրողն է` կոմունիզմի անհեռանկար երևակայությամբ: Իսկ գաղափարախոսությունը նախ և առաջ իմաստասիրություն է, մշակույթ ու լեզվամտածողություն` համեմված բարոյա-հոգեբանական, հավատամքային սկզբունքնե րով, կենցաղ է ու կացութաձև` ընդգծված կենսափիլիսոփայությամբ: Իսկ ինչ վերաբերում է միասեռականների հարցին, ինչպես ես, այնպես էլ Հայ Արիական Միաբանությունը պարբերաբար անդրադառնում ենք այդ տխուր թեմային, իհարկե, նույն մերժողական վճռականությամբ: Վստահ ենք` դուք էլ եք հետևում հանրապետական մամուլին, ուստի տեղյակ եք մեր հրապարակումներին (դրանց արձագանքներին), որոնք ձեզ նույնպես ուղարկվում են: Եվ երկրորդ` մենք արդեն նշել ենք, որ այս իշխանությունների օրոք բարձրաստիճան իշխանավոր «գեյերի» հարցը չի լուծվելու (հո իրենք իրենց հարցերը չե՞ն լուծելու), ուստի, ինչպես այդ մասնավոր, այնպես էլ այս հիվանդագին երևույթն առհասարակ լուծում կստանա միայն ազգայնական իշխանության առկայության դեպքում, որին էլ մենք ձգտում ենք: Հիվանդների տեղը հիվանդանոցն է և ոչ ազգային ու պետական քաղաքականության ոլորտը… Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան ցանկանում են նշանակել մեկին` ոմն Հոգլանդ, որը, ըստ մեր մամուլի միջոցների հաղորդագրության, համասեռական է և պատրաստվում է Հայաստան գալ իր «բոյ-ֆրենդի» հետ: Սա ոչ միայն վերաբերմունք է ՀՀ իշխանությունների հանդեպ, այլև անպատիվ քայլ է Հայաստանի ու հայության նկատմամբ:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայ Արիական Միաբանության առաջնորդ