Էթիկայի կոպիտ խախտում` հեռուստաեթերից
Այն էլ ոչ այլ մեկի, քան Միացյալ Նահանգների նախագահի ու Առաջին տիկնոջ հանդեպ:
Սկանդալային արտիստուհի և հեռուստահաղորդավար, 81-ամյա Ջոան Ռիվերսը հերթական անգամ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Նրա յուրօրինակ չար հումորի զոհն այս անգամ ԱՄՆ-ի նախագահական զույգն է:
Լրագրողի այն հարցին, թե Ամերիկայում ե՞րբ նախագահ կդառնա համասեռամոլը, Ջոանը պատասխանել է.
- Մենք արդեն ունենք այդպիսի նախագահ` Օբաման: Իսկ նրա Միշել կինը տրանսսեքսուալ է: Դա բոլորը գիտեն:
Իր եթերային «կատակի» համար Ռիվերսը ներողություն չի խնդրել: Փոխարենը նրա հետ զրուցող լրագրողը որպես արդարացում սկսել է հավաստիացնել, որ այդ արտահայտությունը ընդամենը հումոր է: Մինչդեռ դրանից հետո CNN-ի ալիքով Ջոանը հայտարարել է, թե ինքը հաճոյախոսել է Առաջին տիկնոջը.
- Նա այնքան հմայիչ է, բարձրահասակ, գեղեցիկ մարմնով ու խոշոր դեմքով: Ամենահրաշալի կանայք տրանսսեքսուալներն են:
Դեռևս անհայտ է, թե Օբամա ամուսիններն ինչպես կարձագանքեն այդ կասկածելի հաճոյախոսությանը: Սակայն Ռիվերսն իր «Նորաձևության ոստիկանություն» հաղորդաշարում ու բազմաթիվ հարցազրույցներում հաճախակի վիրավորում է ոչ միայն աստղերին, այլ նաև նրանց երեխաներին: Օրինակ, վերջերս Կիմ Քարդաշյանի և Կանյե Ուեսթ Նորտերի 1 տարեկան դստերն անվանել է «պակասավոր»:
Երևի սա էլ է խոսքի ազատություն, հա՞: