Գաղտնարաններ` սառը պատերազմի տարիներից


Այդ ժամանակներում խորհրդային գործակալները գաղտնարաններ էին ստեղծում ամբողջ Եվրոպայում:

Քեմբրիջի համալսարանի` լրտեսության հարցերով փորձագետ, ճանաչված պատմաբան Քրիտոֆեր Էնդրյուն հավանական է համարում, որ դեռևս պահպանվել են խորհրդային ականապատված գաղտնի զինապահեստները` ստեղծված սառը պատերազմի դարաշրջանում (գրել է The DΖily MΖil-ը): Միայն հիմա է բացվել գաղտնի արխիվը, որը տեղեկացնում է Եվրոպայում գտնվող այդ թաքստոցների մի քանիսի գտնվելու վայրի հասցեները:

- Խորհրդային լրտեսները գաղտնարաններ էին փորում ծառերի տակ ու խոշոր քաղաքներին մերձակա հանդերում և դրանք լցնում փոքր տրամաչափի զենքով ու սարքերով, որոնցով կարողանային պաշտպանվել ծպտյալ լրտեսները,- մանրամասնել է հոդվածագիրը:

Նման գաղտնապահեստների գոյության փաստը հայտնի է դարձել սովետական հետախուզության փաստաթղթերի ժողովածուից, որը կազմել է ՊԱԿ-ի մայոր, հետագայում փախստական Վասիլի Միտրոխինը (վախճանված 2004 թ.): Նա նկարագրել է շվեյցարական Բեռն քաղաքի մերձակայքում գտնվող գաղտնարաններից մեկը: Արխիվում առկա է նաև Հռոմի մերձակայքում գտնվող 3 թաքստարանների քարտեզը: Ու թեև մանրամասներ չկան Բրիտանիայի տարածքում գոյություն ունեցող պահեստների վերաբերյալ, սակայն Էնդրյուն համոզված է, որ այդպիսիք չեն կարող չլինել, քանզի`

- Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ համար երկրորդ կարևոր երկիրն էր` ԱՄՆ-ից հետո: