Մարադոնային արգելել են VIP օթյակներ մտնել


ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները Դիեգո Մարադոնային թույլ չեն տալիս աշխարհի առաջնության խաղերը դիտել էլիտար օթյակներից: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը հանդգնել է քննադատել կազմակերպության որոշումները:

Մարադոնան որոշել է մարզադաշտում դիտել արգենտինացիների մրցախաղերը` Իրանի և Նիգերիայի թիմերի հետ ու երբ փորձել է ՖԻՖԱ-ի կողմից հրավիրյալների համար տոմս ստանալ` մերժվել է:

Նախկինում լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզչին արգելել էին մարզադաշտ մտնել` հավաքականի մեկնարկային մրցախաղը դիտելու:

Ինչ վերաբերում է նրա հանդեպ այսպիսի վերաբերմունքի պատճառ հանդիսացած քննադատությանը, ապա հիշեցնենք, որ Մարադոնան ՖԻՖԱ-ին դատապարտել էր ուրուգվացի հարձակվող Լուսիա Սուարեսին որակազրկելու համար: Սուարեսը կծել էր իտալացի Ջորջո Կյելինի ականջը, և որպես պատիժ` նրան 4 ամսով զրկել էին ֆուտբոլին առնչվող գործունեություն ծավալել, ինչպես նաև` Ուրուգվայի հավաքականի 9 մրցախաղերին մասնակցել: