ՀՈՂ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ


Բենզինի և դիզվառելիքի խոշորագույն ներմուծող «Ֆլեշ»¬ը սպառնում է առաջիկայում դարձյալ բարձրացնել հատկապես սոլյարկայի գինը: Այս ընկերության պատասխանատուները հայտարարել են, թե տարեսկզբից բենզինը 121 տոկոսով է թանկացել և կանխատեսել են, որ բերքահավաքի շրջանում հատկապես դիզվառելիքն է կտրուկ թանկանալու: Ինչպես հայտնի է, այս շուկայի տնտեսվարողները գնաճը բացառապես միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով են պայմանավորում: Բայց միջազգային շուկաներում գները ժամ առ ժամ են նվազում կամ բարձրանում: Ուրեմն, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներկրողների «հեռատես» կանխատեսումները մի քանի ամիս առաջ են ընկնում` դժվար չէ պատկերացնել: Ֆլեշներն այսօրվանից բիրտ գնաճի համար նոր հող են նախապատրաստում: