ԱՆՁՐԵՎԸ ՍՐԲՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ


«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված հերթական ճանապարհը փլվեց: Ինչպես հայտնի է, Մեղրի¬Քաջարան նորակառույց համարվող միջպետական մայրուղու բավական մեծ հատված նախօրեին հորդառատ անձրևից «հալվել» ու ամոթից ձորն է «նետվել»: Թեև փլուզման պահին տվյալ հատվածով երթևեկող մեքենաներ չեն եղել, սակայն ճանապարհի հսկայական հատվածի «նստելուն» հաջորդել է հողի դանդաղ սահքը: Նշված դեպքն առիթ է դարձել վերհիշելու, որ ճանապարհաշինական ծրագրերով ոչ վաղ անցյալում ինչ¬որ մարդիկ միլիոններ են դիզել: Բայց նույնիսկ միջպետական ասֆալտն այնքան անորակ է, որ անձրևաջուրն էլ ի´ր հերթին է սրբում¬տանում «Լինսի» հիմնադրամի միլիոնները: