5027 միջուկային մարտագլխիկ` աշխարհում


Համաշխարհային միջուկային տերությունների տնօրինության ներքո հաշվվում է ճիշտ այդքան պատրաստի մարտագլխիկ` արձանագրվել է Խաղաղության հիմնախն դիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի հաշվետվության մեջ: Սրանից զատ` այդ երկրներն ունեն ևս 15,5 հազար միջուկային մարտագլխիկ, որոնք ներկայումս մարտական հերթապահության «կանգնած» չեն: Միջուկային խոշորագույն տերություններ են ճանաչվել Ռուսաստանը (2427 մարտագլխիկ), ԱՄՆ¬ը (2150), Ֆրանսիան (290) և Մեծ Բրիտանիան (160 մարտագլխիկ): Աշխարհում սպառազինման մեջ է դրանցից 20 հազար 530¬ը, որոնք տեղադրված են ինչպես փոխադրիչների մեջ, այնպես էլ` պահեստներում: 2009 թ. այդ ցուցանիշը կազմում էր 22,6 հազար միավոր: Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով` վերոնշյալ խոշոր տերություններից բացի, ներկայումս իրենց տրամադրության տակ միջուկային զենք ունեն Չինաստանը (200 մարտագլխիկ), Հնդկաստանը (80-110), Պակիստանը (90-110) և Իսրայելը (80): Վերջիններս այդ զենքն օգտագործելու ծրագրեր դեռևս չունեն (տեղեկացրել է Lenta.ru¬ն):