Ինչպես ստալինյան ժամանակներում


Վիրտուալ խմբավորումների ղեկավարների ձերբակալություններ Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են «Վկոնտակտե» սոցիալական կայքից մի շարք օգտվողների: PըK.Daily¬ի ունեցած տեղեկութ յուններով` համացանցում նրանք քննարկել են բողոքի հետագա գործողությունները: «Նորությունների ռուսական ծառայության» տվյալներով` առաջինն իր բնակարանում ձերբակալվել է «իՈ ՉяսiՍցю ըպսՈՐցրՖ» խմբի ղեկավար Սերգեյ Պավլյուկևիչը: Դա տեղի է ունեցել` երբ նա առցանց հանդիպում է կազմակերպել «Միլիոնների երթ» խորագրով, որտեղ ընդգրկվել է շուրջ 40 հազար մարդ: Ըստ որոշ տեղեկությունների, Պավլյուկևիչի խումբն ավելի քան 120 հազար օգտվողներից է բաղկացած: Ձերբակալվածի համակարգիչը բռնագրավելուց հետո, ՊԱԿ¬ի (Խթը) աշխատակիցները ցրել են ինտերնետով իրար հետ կապ պահպանողների խումբը` նրանց իսկ գաղտնաբառի օգնությամբ: Այնուհետև, նույնպես իր սեփական բնակարանում, կալանել են «Ապագայի շարժում» խմբի ղեկավար Դմիտրի Նեֆեդովին: Նրա խմբի կայք¬էջում էլ տեղադրված է եղել 2011 թ. հունիսի 8¬ին հանրահավաքի ելնելու կոչ: Նեֆեդովը հասցրել է ինտերնետային կապով տեղեկացնել, որ իր դուռը կոտրում են ԿԳԲ¬ի աշխատակիցները: Դրանից հետո կապն ընդհատվել է, և նրա հետագա ճակատագիրն անհայտ է: Երրորդ ձերբակալությունը երկրի սահմանին է կատարվել. «Վկոնտակտե» ցանցից ակտիվ օգտվող Իվան Ստասյուկը փորձել է ճողոպրել Լեհաստան: Ի տարբերություն վիրտուալ կամ առցանցային (օնլայն) «խռովարարների», Ստասյուկին շուտով ազատ են արձակել` նախազգուշացնող զրույցից հետո: Սոցցանցի որոշ խմբավորումների ղեկավարներ կարողացել են խույս տալ: Նրանցից մեկը տեղեկացրել է, որ հասցրել է ժամանակին տեղափոխվել գաղտնի բնակարան` այնտեղից շարունակելով համակարգչային իր գործունեությունը: Բա ասում են` համակարգիչն անմեղ զբաղմունք է… Կամ` հավատացողներ կան, թե սովետմիության փլուզմամբ աշխարհիկ բոլոր ազատություններն առատորեն լցվեցին դրա տարածք…