Տիմատիի «պահապան հրեշտակները»


Ռուսաստանում նույնպես զորակոչի եռուն օրերն են, և այնտեղ էլ զորակոչիկներն ու նրանց հարազատները ամեն գ նով սողանցք են որոնում` զինծառայությունից խույս տալու: Երգիչ Տիմատին, սակայն, ապշեցրել է նույնիսկ իր նման հնարամիտներին. ինչպես ինքն է հայտարարել` իրեն «Հայրենիքի պարտքից» ազատել են, որովհետև իր մարմնի վրա չափից ավելի շատ են դաջվածքները: *** Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում` ԾԽ-ի թղթակցին տեղեկացրել են, որ դաջվածքների առկայությունը չի նպաստում զինծառայությունից ազատվելուն: Իսկ երբ դրանց քանակը չափից ավելի շատ է, տվյալ անձը կարող է հոգեբուժական հետազոտման ենթարկվել. - Մի՞թե նորմալ մարդն իր մարմինը կծածկի դաջվածքներով, այն էլ` ամեն գույնի` կանաչ, կապույտ, կարմիր: Դա անմիջապես մտածել է տալիս, որ այդ մարդը հոգեկան շեղումներ ունի: Դրա համար էլ այդպիսի զորակոչիկը պարտադիր ուղարկվում է մասնագետի մոտ: Այնտեղ կորոշեն` պիտանի՞ է, թե` ոչ: Տիմատիին էլ, պարզվում է, ծառայության համար ոչ պիտանի է ճանաչել հոգեբույժը: - Ւմ զինգրկույքում այդպես էլ գրել են` «Հոգեկան անհավասարակշռություն»,- խոստովանել է դեռահասների սիրելի երգիչը:- Բուժհանձնաժողովում հոգեկան անհավասարակշռության մեջ էին կասկածում նրան, ում մարմնի ավելի քան 60 տոկոսը ծածկված էր դաջվածքներով: Շշմեցուցիչ մակագրություններով հուշանվեր հիշեցնող այս զորակոչիկը ուրա՞խ է արդյոք հոգեկան խնդիրներ ունենալու փաստի համար…