Բեդրոսը բուժվում է


Բայց ինչի՞ց. այդ մասին ոչինչ չի ասվում: Հունիսի 2-ին Բեդրոս Կիրկորովը` Ֆիլիպի հայրն ու Նովգորոդի պետական ֆիլհարմոնիայի մենակատարը, նշել է իր ծննդյան 77-ամյակը: Հաջորդ օրը նա հայտնվել է տեղի քաղաքային կենտրոնական հիվանդանոցում: - Երգիչն իսկապես բուժվում է վնասվածքաբանական բաժնում: Նրա վիճակը ներկայումս բավարար է և դուրս կգրվի հավանաբար շուտով,- ասել են լրագրողներին` չբացահայտելով հոսպիտալացման պատճառն ու այլ մանրամասներ: Տեսնես` ինչո՞ւ…