Ռուսաստանը մերժել է


ՌԴ-ն վետո է դրել Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատի ժամկետը երկարացնելու դեմ: Իսկ առաքելության ժամկետը լրանում է 2009-ի հունիսին: - 2008 թ. ճանաչելով Հարավային Օսիայի և աբխազիայի անկախությունը` Մոսկվան սպասում է, որ Ցխինվալիում կբացվի առանձին առաքելություն: Դա պնդում են օսերը: Վրացիները դեմ են արտահայտվում, և գործնականում եվրոպական բոլոր երկրները նրանց են աջակցում,- իրավիճակն այսպես է բացատրել ԹՐպՎÿ վՏՉՏրՑպռ թերթը: Նույն լրատվամիջոցը տեղեկացրել է նաև, որ փոխզիջումների օգտին վճռականորեն հանդես է եկել Հունաստանը` առաջարկելով մինչև տարեվերջ Ցխինվալիում վերականգնել ԵԱՀԿ առաքելությունը և դիտորդներ տեղակայել վրացական տարածքում: Հունական կողմի առաջարկը, սակայն, հակամարտության մասնակիցները չեն ընդունել: - Մոսկվան գտնում է, որ անհրաժեշտություն է կազմակերպության (ԵԱՀԿ-խմբ.) 2 իրավահավասար ներկայացուցչությունների ստեղծումը` Հարավային Օսիայում և բուն Վրաստանում,- գրել է ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ-ն: Վրաստանն, իհարկե, կտրականապես մերժել է այս առաջարկը: Իսկ ԵԱՀԿ առաքելության մանդատը ամենայն հավանականությամբ` չի երկարացվի: