ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


Սիրելի զինակիցներ. Երկրապահի օրվան նվիրված տոնական հանդիսությունները մասն են կազմում Ազ·ային բանակի կազմավորման 15-րդ տարեդարձից սկիզբ առած և առանձնակի շուքով ընթացող հոբելյանական տոնակատարությունների: Համաժողովրդական տոն, որի եզրափակիչ ակորդը կտրվի վաղը` Շուշիի ազատա·րման պանծալի հաղթանակին նվիրված տոնախմբություն ներով: Մեծարանքի և ·նահատանքի բոլոր խոսքերը, որոնք հոբելյանական տարում հնչել են մինչ օրս, կարելի է ուղղել ձեզ, սիրելի երկրապահներ: Այդ դուք էիք, որ երկիրը պաշտպանելու ներքին մղումով կան·նեցիք կողք կողքի, եղաք և` զինվոր, և` հրամանատար, երդվեցիք վերադառնալ հաղթանակով և կռեցիք այդ հաղթանակը` Արցախյան ազատամարտի բոլոր ճակատներում: Ձեր շարքերից սկիզբ առան Ազ·ային բանակի նորաստեղծ ստորաբաժանումները ու հենց խրամատներում տասնութը նոր բոլորած նորակոչիկները ձեզնից առան սխրանքի ու հաղթելու դասերը: Հակառակորդը պարտվեց ձեր հավաքական ուժի զորությունից: Իսկ Շուշիի ազատա·րումը առաջինն էր բաղձալի հաղթանակների շարքում: Շնորհավորում եմ Ձեզ երկրապահի տոնի, Բանակի կազմավորման և Շուշիի հաղթանակի 15-ամյակի առթիվ: Դուք դա վաստակել եք ձեր անմնացորդ նվիրումով, մեր զոհված ընկերների արյան ·նով: Գուցե հայրենիքը դեռևս չի հասցրել արժանին մատուցել ձեզ, բայց, հավատացեք` ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի° մոռացվել: Այս օրերին հարյուրավոր զինծառայողներ բնակարան են ստանում, իսկ 2003թ. արդեն մեկնարկել և փուլ առ փուլ շարունակվում է զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման ծրա·իրը: Ձեզանից շատերը պատվով ծառայում են Զինված ուժերում: Ազատամարտի բովով անցած սպայակազմի կողքին քիչ չեն այն երկրապահ կամավորականները, ովքեր վերջին տարիներին պայմանա·րային զինծառայության են անցել և մարտական հերթապահություն են իրականացնում սահմանի որոշակի հատվածներում: Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում մեր շարքերը կրկին կհամալրեն երկիրը պաշտպանելու իրենց կոչմանը հավատարիմ երկրապահները: Անչափ կարևոր է այն իրողությունը, որ Երկրապահ կամավորականների միությունը հետևողականորեն զբաղվում է իր շարքերի համալրմամբ: Գալիս է մի հերթափոխ, որը հայրենասիրության դասեր է քաղում Երիտասարդ և Պատանի երկրապահների կառույցներում` քայլելով հայրերի և պապերի հետքերով: Պակաս կարևոր չէ նաև այն հան·ամանքը, որ Միությունում լուրջ մոտեցում կա ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման հարցում: Ձեզ, որ երկրի ուժն եք, մաղթում եմ անսպառ կորով` հանուն մեր պետության բարօրության: Կրկին շնորհավորելով ձեզ երկրապահի օրվա առթիվ, մեր ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն և երջանիկ կյանք: Փառք ազ·ային-ազատա·րական պայքարում իրենց կյանքը զոհած հայորդիներին, փառք հայրենիքի պաշտպաններին: Փառք Ձեզ: ԵԿՄ վարչության նախա·ահ, ·եներալ-լեյտենանտ Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆ Արցախի հերոս, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արժանի լինենք Հայրենակիցներ, զինակից ընկերներ, երկրապահ կամավորականներ, Հայոց բանակի զինվորներ եւ սպաներ, մեր զոհված ընկերների հարազատներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ Ձեզ երկրապահի օրվա, Շուշիի ազատա·րման 15-րդ տարեդարձի, Հաղթանակի եւ խաղաղության օրվա, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի 62-ամյակի կապակցությամբ: Հաղթանակի օրը հաջորդում է Երկրապահների տոնին, եւ դա բնական է, քանի որ մեր ժողովրդի ռազմական նվաճումներն անհնար է պատկերացնել առանց կամավորականների անձնազոհության ու հերոսության, որը նրանց մեջ սերմանել եք դուք` Հայրենական մեծ պատերազմի հար·ելի վետերաններ: Ուստի այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ: Արցախյան ազատամարտում հայրենիքի ու ժողովրդի համար արյան ·նով կերտվեց երկրապահի կերպարը, դարձավ երկիր պահող հայի կերպար: Մայիսի 8-ը հայի այս կերպի տոնն է: Երկրապահ` նշանակում է մարտնչող: Երկրապահ` նշանակում է չպարտվել, չնահանջել, դժվարությունների, խոչընդոտների առջեւ չընկճվել: Մեծա·ույն փորձություններ հաղթահարած մեր հայրենիքը միշտ պիտի զ·ա իր նվիրյալ զավակների ու քաջարի-մարտիկ երկրապահների հավատարմության շունչր: Մենք միշտ պիտի փայփայենք ու մեծարենք խաղաղության պահապան մեր զինված ուժերին, մեր երիտասարդ բանակին: Այսպես, սերունդների միասնական երթով էլ ապահովվելու է խաղաղութ յան ճանապարհն ու երկրի հզորացումը: Ազատա·րված Ղարաբաղը, հզոր ու կայացած Ազ·ային բանակը, անկախ ու խաղաղ մեր երկիրը ձեր բոլորիդ քաջության եւ նվիրումի փոխհատուցումն են: Հայրենիքի զինվորի համար, հայրենապաշտ երկրապահի համար ավելի թանկ վարձատրություն չի կարող լինել: Արժանի լինենք հայրենիքի զինվոր կոչվելու բարձրա·ույն պատվին: Արժանի լինենք մեր զինակից ընկերների հիշատակին, որոնք իրենց կյանքի ·նով նվաճեցին այս հաղթանակները: Լինենք արժանի նաեւ այս խաղաղությանը` հանուն մեր պետության հզորացման, մեր ցանկությունների իրականացման եւ այն սերնդի վաղվա օրվա, որը ժառան·ելու է իրենց հայրերի ու պապերի սրբազան երդումը: Մեկ ան·ամ եւս շնորհավորելով ողջ հայ ժողովրդին մայիսյան տոների առթիվ` վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր երկրապահ-զինվորի համար չի լինելու ավելի մեծ ·աղափար, քան ժողովրդի միասնությունն է, իր պետության կայունությունը, նրա սահմանների անվտան·ության ապահովումը եւ ժողովրդի ապա·այի համար պայքարն ու նվիրումը: Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ` Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ վարչապետի օ·նական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հո·աբարձուների խորհրդի նախա·ահ Ֆադեյ Սար·սյանի և «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախա·ահ Ֆելիքս Բախչինյանի հանդիպման սկզբում հյուրերը Միքայել Հարությունյանին շնորհավորեցին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, անդրադարձան հայոց ցեղասպանության դատապարտմանը, ինչպես նաև Հաղթանակի օրվա առթիվ անցկացվող տոնական միջոցառումներին: Հանդիպման վերջում Ֆ.Սար·սյանը և Ֆ.Բախչինյանը Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների պահպանման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղութ յամբ ծավալած ·ործունեության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին պար·ևատրեցին մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Երբ տանիքդ պետությունն է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների հանդեպ պետության, Պաշտպանության նախարարության ուշադրության և հո·ատարության ևս մի վառ ապացույց էր «Զեյթուն» ուսանողական ավանի 8-րդ մասնաշենքում զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին վերանորո·ված, լուսավոր ու ·եղեցիկ 13 բնակարանների հանձնումը: 2006 թվականին կառավարության որոշմամբ ավելի քան 3 միլիարդ դրամ էր տրամադրվել զոհված, 1-ին և 2-րդ կար·ի հաշմանդամների համար բնակարանային նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով: Շուրջ 2000 կարիքավոր ընտանիքներից 600-ն արդեն վայելում են այդ բերկրանքը: Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հավաստիացնում է, որ ծրա·իրը շարունակական բնույթ կկրի և դեռ շատերը կստանան բարելավում: - Մենք նույնպես ուրախ ենք այս ընտանիքների համար, քանի որ հայրենիքին իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերած մարտիկները, նրանց ընտանիքները լիարժեք կյանքով ապրելու իրավունք ունեն: Ուստի պետության և կառավարության հո·ատարությունը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է: «Ազատամարտիկ վետերանների միության» անդամ Սուրեն Խաչատրյանը ·ոհ ու շնորհակալ է Պաշտպանության նախարարությունից և Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից ձեռք բերած վաղուց երազած բնակարանի համար: Ու թեև կնոջ և երկու որդիների հետ (նրանցից մեկը ծառայում է բանակում) առայժմ բնակվելու է 25 քմ մակերեսով բնակարանում, սակայն վստահ է, որ նախարարության խոստացած բարելավումը չի ուշանա: Նույն օրը Երևան քաղաքի Նոր Նորքի համայնքի Բա·րևանդ փողոցի 1/3 շենքում իրենց բնակարանամուտը նշեցին ՀՀ պաշտպանության համակար·ի զինծառայողների շուրջ 40 ընտանիքներ: 2-3 սենյականոց միան·ամայն նոր ծառայողական բնակարաններն ապահովված են մշտական ջրով և բնական ·ազով: Նման պայմանները տարիներ շարունակ ուրիշի բնակարանում ապրող ՊՆ ·լխավոր շտաբի աշխատակազմի անդամ, մայոր Մարիա Կարապետյանի և ամուսնու` ·նդապետ Ալեքսանդր Կարապետյանի վաղեմի երազանքն էր, ինչը ՊՆ-ի շնորհիվ դարձավ իրականություն: ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը հույս հայտնեց, որ սպաների բնակարանային խնդիրների լուծումը կնպաստի հայրենիքի, բանակի հանդեպ նրանց նվիրվածության և աշխատունակության բարձրացմանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ