«Ազնվությունն ու պատվախնդրությունն են խոսքը ·ործի վերածում»


Այսպիսին է թիվ 23 ընտրատարածքի պատ·ամավորության թեկնածու, «Բար·ավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ ՄԱԴԱԹՅԱՆԻ նախընտրական կար·ախոսը, որը նաև հավատամք է շրջապատի հո·սերով ապրող անհատի համար, ով իրազեկ է տարածքի և ընտրողներին հուզող հիմնախնդիրներից ու պատրաստակամ է դրանց լուծման ճանապարհին այսուհետ ևս նեցուկ լինել: Հարկ է նշել, որ թիվ 23 ընտրատարածքն ընդ·րկում է Սևանը, Ճամբարակը և Վարդենիսի զ·ալի մասը: Բավական ընդ·րկուն և բարդ տարածք` թե° աշխարհա·րական դիրքով և թե հատկապես բնակլիմայական ծանր պայմաններով: Ճամբարակի և Վարդենիսի պարա·այում` եղանակային դժվարություններին հավելվում է ոռո·ման համակար·ի անմխիթար վիճակը: Իսկ եթե նկատի ունենանք, որ այս տարածքները սահմանամերձ են, վիճակն առավել քան մտահո·իչ է դառնում: Բնականաբար, այս ·ործոններն անմիջական ազդեցություն են թողնում մարդկանց կենսամակարդակի և սոցիալական վիճակի վրա: Ազ·ային ժողովի ընտրություններին մասնակցության շարժառիթը Հրանտ Մադաթյանը այսպես է ներկայացնում. - Ես, ինչպես իմ ժամանակակիցները, ծնվել և ապրել ենք մի երկրում, որտեղ այլ էին սոցիալական արդարության սկզբունքները, նիստուկացը. չկար հանապազօրյա հացի խնդիրն ու ծայրահեղ աղքատություն կոչված չարիքը: Խորհրդային պետության փլուզումից հետո, փառք Աստծո, տերը դարձանք մի երկրի, որի ստեղծման հիմնաքարը մեր քաջարի կամավորների արյամբ զորացավ և մեր բոլորի անլուր զրկանքներով թրծվեց: Ու թեև այսօր պետական և, ընդհանրապես, հո·ածության կարիքն ունեն մեր շատ ու շատ հայրենակիցներ, այնուամենայնիվ, ոչ մի պահի չպետք է մոռանանք, որ մեր երիտասարդ պետությունն էլ մեզանից յուրաքանչյուրի անսահման սիրո և նվիրվածության կարիքն ունի: Եվ բոլորս, մեր ուժերի ներածին չափով, պարտավոր ենք սատար կան·նել ինքներս մեզ. ասել է թե` մեր պետականության կերտմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կար·ավորման մասին էլ հստակ է պատ·ամավորության թեկնածուի դիրքորոշումը. - Այդ հարցի կար·ավորմանը պետք է մասնակցի և որոշում կայացնի միայն ԼՂ-ի ազ·աբնակչությունը: Մենք ուղղակի եղբայրաբար պետք է սատար լինենք նրան, քանզի ամեն մի թիզ հողակտոր մեր քաջորդիների արյամբ է սրբա·ործված: Հրանտ Մադաթյանն առաջնահերթ է համարում նպատակային, հասցեական և արդյունավետ քաղաքականության իրականացումը` տնտեսության ոլորտում և սոցիալական անհավասարության կրճատման ուղղությամբ. - Հասկանալ հիմնախնդիրները` նշանակում է իմանալ դրանց լուծման ճանապարհները,- հավաստիացնում է նա: -Օրենսդրական դաշտում պետք է կարևորել տնտեսական ոլորտին առնչվող նոր, իրականությունից բխող օրենքների ընդունումը: Ապահովել այնպիսի տնտեսական աճ, որը կնպաստի տնտեսավարման ·ործընթացում հնարավորինս մեծացնելու բնակչության ընդ·րկվածությունը և զբաղվածությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, բյուջետային հիմնարկներում աշխատավարձի բարձրացումը: Նա ընդ·ծում է սոցիալապես անապահով խավի համար բացառապես անվճար բուժծառայությունների ընդլայնման և որակական բարելավման հրատապությունը: Լինելով 5 զավակների հայր, առաջնահերթում է հայրենասեր, ազ·ային ո·ով դաստիարակված, բազմակողմանի զար·ացած և բարոյական արժեքներ դավանող սերունդ դաստիարակելու կրթական համակար·ի ստեղծումը: Հ. Մադաթյանը, բնականաբար, կարևորում է իր ծննդավայր Սևանի ավազանի էկոլո·իայի պահպանման ·երխնդիրը, զբոսաշրջության և հատկապես սպասարկման ոլորտի զար·ացումը: Իր իսկ ·ործունեությամբ համոզվել է ·ործարարը և սեփական փորձը վկայակոչելով է հավաստում, որ քաղաքական, հասարակական ·ործունեության հաջողության ·րավականը նվիրումն է, պատասխանատվությունն ու պատրաստակամությունը` միշտ լինել մարդկանց կողքին, առավելա·ույնս սատարելով այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են տարածաշրջանի բնականոն կենսակերպի ճանապարհին: Այդ առնչությամբ լավատեսորեն և իր ուժերի հանդեպ վստահորեն է տրամադրված երիտասարդ ·ործիչը: Եվ դա սին ինքնավստահություն չէ: Դժվարություններով ու խոչընդոտներով լի է եղել նրա անցած ճանապարհը, սակայն երբեք չի ընկրկել և չի երկնչել դժվարություններից: Ապրել ու աշխատել է տոհմի ավա·ի` 1826-ին Արևմտյան Հայաստանի Կո·ովիտ ·յուղից ·աղթած նախնիներից ժառան·ած հայրենասիրության դասերով: Նրան ճանաչողների և Սևանի ավազանի բնակիչների համար Հ. Մադաթյանն այսօր էլ` իրենց իսկ խոսքերով` «առանց մանդատի պատ·ամավորի» համբավ է վայելում: Մեր դժվարին օրերում էլ փորձում է վերական·նել ժողովրդի խարխլված հավատը, քանզի, ինչպես փաստում է` սեփական մաշկի վրա զ·ացել է ցավ ու դառնություն, հո·ս ու զրկանք, բայց երբեք չի կորցրել սեփական բազկին ապավինելու տոկունությունը: Չի կորցրել կարեկցանքն իր նմանի հանդեպ, չի զլացել բարությամբ ու սրտացավությամբ և, որ ամենակարևորն է` մարդկային հո·ու ջերմությամբ այլոց կամքն էլ ամրացնել: Նա լավ է պատկերացնում և պատրաստ է կրել պատասխանատվության այն մեծ բեռը, որը կծանրանա ուսերին` Ազ·ային ժողովի պատ·ամավոր ընտրվելու պարա·այում: - Հիրավի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումն ու նրա առաջնահերթ խնդիրների լուծումը պետք է լինի պատ·ամավորության թեկնածուի մտահո·ությունների առանցքը,- համոզված է Հրանտ Մադաթյանը: Նրան չեն վախեցնում այն պարտավորությունները, որ պատրաստվում է ստանձնել: Եվ դա բնական է: Ի վերջո, կենսա·րությունն արդեն իսկ փաստում է, որ մարդկանց օ·տակար լինելու բարի կամքը սոսկ նախընտրական հանդերձ չէ, այլ` կենսակերպ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ