Հոբելյանական ահազան· ԷԼԵԳԻԱ` ԾՆՎԱԾ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ


Առաջին հայացքից ոչինչ չի կարող մթա·նել պարոնյանցիների կրկնակի հոբելյանական տրամադրությունը` թատրոնի հիմնադրման 65 և ներկայիս ·եղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի ծննդյան 70-ամյակների տոնակատարությունը: Մշակույթի նախարարությունը խոստացել է պատկառելի ·ումար տրամադրել Չուխաճյանի «Կարինե» -ի նոր բեմադրության համար: «Թղթային» որևէ խոչընդոտ չի ար·ելակում շենքի վերանորո·ման աշխատանքները սկսելը: Մինչդեռ սայլը տեղից չի շարժվում: Մեկնարկի հատուկ ծիսակատարությո՞ւն է մտածվում: Հապաղելը չի՞ նշանակում համակերպվել նոր անդառնալի թատերական կորստի հետ: Լռելյայն: Ի տարբերություն Կամերային երաժշտական թատրոնի, որի շուրջ բորբոքված աղմկահարույց կրքերը տարօրինակ կերպով հանդարտեցվեցին` ժանրի ար·ելափակմամբ: 1. Երկրորդ աշխարհամարտի մահու-կենաց թոհուբոհում նոր թատրոն էր ստեղծվում 1942-ին, Ռ. Նելսոնի «Թա·ավորը զվարճանում է» օպերետի ներկայացմամբ նշանավորվեց Հայաստանում առաջին (և` միակ) երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մուտքը արվեստի աշխարհ: Խորհրդային պետությունը, դեռևս չթոթափած ներքին և արտաքին թշնամիների հասցրած արյունոտ ավերածությունների ծանր հետևանքները, ֆաշիզմի դեմ մղվող մահու-կենաց Մեծ Հայրենական ·ոտեմարտում հարկավոր ռազմատնտեսական հզորությունը չապահոված ու չհաղթած, նախկին դաշնակցական պառլամենտի շենքում նոր թատրոն էր հիմնադրում: Երաժշտադրամատիկական կարողություններով աչքի ընկած հանրահայտ արվեստա·ետներից շատերը` Թ. Սարյանը, Շ. Տալյանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ա. Այվազյանը, Հ. Դանզասը... իրենց ստեղծա·ործական եռանդն ուղղորդեցին նորաստեղծ թատրոնի կայացմանը` խնամքով ձևավորելով բարենպաստ միջավայր վերելքի համար, որ նա ապրեց տաղանդաշատ բեմադրիչ Վարդան Աճեմյանի ·լխավորությամբ: Շուտով ժողովրդի ճանաչմանն ու սիրուն արժանացած արտիստական աստղաբույլով (Ի. Դանզաս, Կ. Խաչվանքյան, Ա. Անդրեասյան, Ս. Գրի·որյան, Մ. Կարա·յոզյան, Ա. Սամվելյան, Ն. Ալիխանյան, Ս. Գնունի, Ս. Հարությունյան, Մ. Համամջյան, Ի. Մկրտչյան, Հ. Բադալյան, Ս. Մարյան և ուրիշներ) բեմ բարձրացվեցին Ա. Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի», «Ատամնաբույժն արևելյան», «Քաջ Նազար», Ի. Կալմանի «Սիլվա», Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները: 60-ականներին խաղացանկը հարստացավ Սունդուկյանի, Շտրաուսի, Լոպե դե Վե·այի, Շեքսպիրի, Լոուի, Մոդունիոյի, Գ. Տեր-Գրի·որյանի, Ա. Պապայանի ·ործերի բեմադրություններով: 2. 90-ականների կազմալուծող ուժը Շնորհիվ ժանրի նվիրյալների կոլեկտիվ ստեղծա·ործության և պետական խանդավառող հո·ատարության, Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնը մնայուն տեղ նվաճեց ընթացիկ բուռն թատերական կյանքում` իր կենսախինդ ու թեթևասահ ներկայացումներով դառնալով առանձնահատուկ պահանջված ու սիրելի: 1973-ին, իրենց հատկացված շենքի փլուզումից հետո, երկար տարիներ «անիվների վրա» պահպանեց ստեղծա·ործական պատշաճ ռիթմը` 88-ին միայն հաստատվելով ներկայիս շենքում: Այլևս անկասելի էր թվում արարման ընթացքը: Ավաղ, ավերիչ երկրաշարժին հաջորդած հասարակական-քաղաքական հեղաբեկումները, մութ ու ցուրտ 90-ականները շուտով զ·ացրեցին իրենց կազմալուծող ուժը. անճանաչելիորեն խաթարվեց ստեղծա·ործական առօրյան, աստիճանաբար նոսրացավ օպերետային ժանրի նվիրյալների ներդաշն խումբը` ավա·ներից շատերը հեռացան բնության անողոք կամքով, միջին սերունդը` հացով, լույսով ու ջերմությամբ առլեցուն «Ոսկի քաղաքի» նոր ափ ·տնելու հանապազօրյա ակնկալությամբ: Ամենատոկունները շարունակեցին ·ոյատևել հատուկենտ մեկենասների ողորմածությամբ` ստեղծելով նոր հիշարժան բեմադրություններ` «Արթուրո Ուիի կարիերան», «Մեծապատիվ մուրացկաններ» և «Ամենափրկիչ ջրհեղեղ» (բեմ.` Ա. Էլբակյան), «Ամուսնություն», «Լիսիստրատե» (բեմ.` Ե. Ղազանչյան): Որոշ աշխատանքներ` «Կասկածը կնոջ սրտում», «Տաքսի, տաքսի», «Գնա մեռի, արի սիրեմ» («Արևը ձեզ հետ»), «Պահանջվում է ստախոս»... հարատևեցին` զարմացնելով խաղացված ներկայացումների ռեկորդային թվաքանակով: Այսօր նոր երաժշտական կատակեր·ությունների բեմադրություններ չեն նախաձեռնվում նյութական լծակների բացակայության պատճառաբանությամբ (վերջին 10-15 տարում միակը «Ատամնաբույժն» էր): Ասենք, ստեղծա·ործական ուժերն էլ անբավարար են. երբեմնի հարուստ ավանդներն ի զորու են պահպանելու ժանրի վերջին մոհիկանները` Բորիս Պեպանյանն ու Մարիամ Ղազարյանը: Գրեթե չկան եր·ող-պարող դերասաններ: Նվա·ախմբի կենդանի հնչողությունը կորցրել է վաղեմի հմայքը: Եր·չախումբը համալրածներից շատերի մոտ չեն զար·ացված դերասանական խաղարկային ունակությունները: Փոքրաթիվ բալետային խումբը կազմված է միայն աղջիկներից: Ստուդիական ներարկման հնարավորությունը կորցրած թատրոնը, ապավինելով միայն ինստիտուտի «թողարկած» կադրերին (ոչ միայն ժանրին, այլև բեմին հարմարեցվելու խիստ կարիք ունեցող) և աղքատիկ բյուջեին, հենվելով ներկայիս խմբի առավելապես դերակերպավորման ներուժի վրա (Ա. Դեղտրիկյան, Ք. Գյուրջյան, Ս. Գրի·որյան, Ն. Գևոր·յան, Ռ. Գասպարյան, Հ. Գալոյան, Վ. Մանուկյան, Կ. Բուռնազյան, Հ. Հակոբյան, Ն. Ալեքսանյան, Զ. Աբրահամյան, Ս. Հախնազարյան, Ա. Կարապետյան...)` պետք է ձ·տեր բեմադրական հնարամտությամբ ուշա·րավ դարձնել ձեռնարկած եր·իծական, տրա·իկոմի կական, դրամատիկական բնույթի ·ործերի բեմադրությունները` աղճատելով իրեն հատուկ նախնական նկարա·իրը, մտահո·ող, սթափեցնող ու առողջ ծիծաղով, սարկաստիկ հումորով համեմված իր հրատապ ներկայացումներով չկարողանալով մրցել մասսայական հանդիսատեսի ստվարացող բանակի ցածր ճաշակին հա·ուրդ տվող, մշակութային դաշտը դյուրությամբ նվաճող արդի «շոու-բիզնեսի» ·ռեհիկ ու պարզունակ «·եղարվեստական» շռայլորեն ·ովազդվող արտադրանքի հետ: Այդուհանդերձ չի խզվում կապը հանդիսատեսի հետ: Գոնե առայժմ: Բուռն ընդունելության են արժանանում օրվա զարկերակը շոշափող նոր բեմադրությունների երաժշտականացված ներկայացումները` «Տեր, մի թող մեզ անտեր», «Մեր տան տերերը», «Ինձնից պրծում չկա» (բեմ.` Ե. Ղազանչյան)... Զրկված արժանապատիվ կեցության ռեալ խթաններից (·ոնե ապրեցնող աշխատավարձ ստանային)` պարոնյանցիները հաջողեցնում են ստեղծա·ործական նվիրումով պահպանել կապը հանդիսատեսի հետ ընթացիկ ներկայացումներով` երբեմն հաճելիորեն զարմացնելով նոր բեմադրություններով: Ինչպես բոլորովին վերջերս, Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» վոդևիլների` Վահան Բադալյանի բեմադրական ընթերցումներում. պլաստիկ լուծումների ·երակայությամբ, Արա Դեղտրիկյան-Նարինե Ալեքսանյան առանցքային ·ու·ախաղի ադեկվատ զար·ացմամբ բեմի վրա նորովի վերակենդանացել էր XIX դարավերջի ռուսական քաղքենիական նեղմիտ վարքուբարքի մերօրյա աղերսներով ներթափանցված ծաղրապատկերը: 3. Հնարավո՞ր է արդյոք ժանրի զրն·ուն վերահաստատումը Վերելքներ ու վայրէջքներ, ստեղծա·ործական ձեռքբերումներ ու ձախողումներ ունենում են բոլոր ·ործող թատերախմբերը: Միան·ամայն անխուսափելի օրինաչափություն, հատկապես մեր օրերում: Արդի թատերարվեստի մշակների ներշնչանքն ու մտքի թռիչքը ար·ելակող առկա ·ործոնները ցայտուն երևում են հատկապես Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ոչ միայն օպերետային նոր բեմադրությունների բացակայության կամ որակական փոփոխությունների հան·եցնող ժանրային շեղումների բերումով: 20 տարի անընդմեջ շահա·ործվող շենքը, երբևէ նույնիսկ մասնակի վերանորո·ման չենթարկվելով, չի բացառվում, որ շուտով նախորդի բախտին կարժանանա: Այսօր արդեն մաս-մաս կցմցելով անկարելի է «փայփայել» եղածը: Կապիտալ հիմնանորո·ել է անհրաժեշտ բեմի ամբողջ մեխանիզացիան, լուսային ու ձայնային տեխնիկան, տանիքը: Առաջնահերթ է ջեռուցման անհատական համակար·ի կառուցումը: Վերջին 10-15 տարիներին, ցրտի պատճառով, կաթվածահար է լինում ստեղծա·ործական աշխատանքը, ընդհատվելով թուլանում է մշտակայուն կապը հանդիսատեսի հետ, որը խուսափում է անհյուրընկալ դահլիճից մինչև եղանակի կար·ավորվելը, եթե նույնիսկ դերասանախումբը հերոսաբար բեմ է մտնում` վտան·ելով առողջությունը: Սերունդների միջև ·ոյացած անջրպետից, աղքատիկ աշխատավարձից, օպերետային նոր բեմադրությունների համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների բացակայությունից ավելի շենքային, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններն են ար·ելակում ստեղծա·ործական բարձրարվեստ առօրյան, առավել ևս` 65-ամյա խութառատ հարատևմամբ հայ թատրոնում ·ոյության իրավունք ձեռք բերած, եզակի տեսակի պահպանումն ու զրն·ուն վերընձյուղումը: Լիահույս եմ, որ նախընտրական ամենակուլ կրքերը իսպառ չեն խլացնի մշակութային ահազան·իս ղողանջները, որոնց տա·նապահարույց արձա·անքը հարկ է, որ հասնի թատրոնի ճակատա·րի համար պատասխանատու «վերևներին»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ