Ամենաբարձր երկնաքեր աշտարակը


Այն դեռ չի կառուցվել, բայց Կաննում կայացած միջազգային MIPIM ցուցահանդեսում Չեչնիան ներկայացրել է դրա մակետը և անվանումը` «Ահմատ»: Շինարարութ յունը կսկսվի այս ամառ` Գրոզնի քաղաքի կենտրոնում (տեղեկացրել է RBK-ն): 400 մետրանոց այդ աշտարակն ամենաբարձր շինությունը կլինի Եվրոպայում:

«Ահմատի» 80 հարկերում և´ բնակարաններ կլինեն, և´ գրասենյակներ, հյուրանոցներ, և´ առևտրական ու ժամանցային գոտիներ: Մի խոսքով` քաղաք-աշտարակ:

Իսկ մինչ դրա կառուցումը, Եվրոպայում հիմա ամենաբարձր շինությունը «Մոսկվա-սիթիի» տարածքում գտնվող «Մերկուրի Սիթի Թաուէր»-ն է (339 մետր) և լոնդոնյան The ShΖrd-ը (310 մետր): Սակայն «Ահմատը» մեկ այլ մրցակից ունի: Նույն «Մոսկվա-սիթիի» կազմում կառուցվում է 509 մետրանոց «Ֆեդերացիա» աշտարակը:

Բաբելոնյան աշտարակաշինությունը, տեսնես, սրանց ոչինչ չի՞ հուշում: