«ԱՐՄԱՎԻԱՆ» ՓԱԿՎՈ՞ՒՄ Է


 

«Արմավիա» ընկերությունը մեծ սկանդալից հետո «Զվարթնոց» օդանավակայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները մի կերպ հարթելով, հիմա էլ սկսել է հրաժարվել իր գրասենյակներից: Մոսկովյան փողոցում գտնվող «Ամավիայի» ամենահին ու հայտնի տոմսերի վաճառքի կետում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի նախընտրա կան շտաբն է: Անհայտ է, իսկ «Արմավիան» էլ չի շտապում մանրամասնել, թե մինչ այդ տարածքը վարձակալվա՞ծ է եղել, թե՞ այն իր սեփականությունն է հանդիսացել: «Ժառանգությունն» էլ իր հերթին չի որոշակիացնում, թե արդյո՞ք ինքը նշված տարածքը գնել է հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովից: Ամեն դեպքում, իրականության են վերափոխվում «Արմավիայի» սնանկացման մասին կանխատեսումները: Առայժմ անհայտ է միայն, թե «Արմավիան» արհեստականորե՞ն է մեկը մյուսի հետևից անհաջողություններ գրանցում, թե՞ պարզապես վատ աշխատելաոճի արդյունքում է աստիճանաբար կասկածելի գործարքների մեջ թաղվում և անհեռանկար ընկերության վերածվում: