Ուրիշ ապացույց չգտան


 

Լիբիայի հետքադաֆիական իշխանությունները երկար պատեպատ զարկվեցին, բայց այդպես էլ ապացույցներ չգտան, որ Սեյիֆ ալ-Իսլամ Քադաֆիին իրենց սրտով ու ճաշակով մեղադրանք ներկայացնեն: Իսկ նրանց սիրտն ուզում ու ճաշակը թելադրում էր Մուամարի որդուն մեղադրել սպանություններ ու բռնաբարություններ կազմակերպելու համար: Ու ճարահատյալ բավարարվել են 2 այլ մեղքերով. առանց մուտքի թույլտվության Լիբիա ուղտեր ներկրելը և ձկնաբուծական տնտեսությունում կանոնները չպահպանելը (գրել է The DΖily TelegrΖΘh-ը):

Իրավապաշտպանների կարծիքով` անհրաժեշտ է Սեյիֆին հանձնել Միջազգային քրեական դատարան, որը կարող է մասնագիտորեն գնահատել կատարվածը: Բայց լիբիական իշխանությունները չեն կամենում բաժանվել իրենց պատանդից և մտադիր են նրան դատել հայրենիքում:

Հատկապես Սեյիֆի դեմ թշնամանալու առիթ ներկա վարչախումբն ունի: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա չի մասնակցել ռազմական գործողություններին, չի մարտնչել հարազատ հոր վարչակարգի դեմ: Ավելին, Քադաֆիների ընտանիքից նա ամենաակտիվն է եղել` իր հրապարակային ելույթներով: Բայց այն ժամանակ էլ, հետո էլ երբևէ չի խոսվել, թե նա հանցանքներ է գործել: Մինչդեռ Միջազգային քրդատարանը Սեյիֆ ալ-Իսլամին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել լիբիական պատերազմի սկզբում` ռազմական հանցագործություն կատարելու մեղադրանքով:

2011 թ. նոյեմբերից Սեյիֆը ձերբակալված է: Ինչ վերաբերում է հաագյան դատարանին, ապա իր գործունեության 10 տարիների ընթացքում այն ընդամենը 1 մարդ է դատել. կոնգոցի դաշտային հրամանատար Թոմ Լուբանգո Դյիլոյին: Ծայրահեղ անարդյունավետ աշխատանքի համար նույնիսկ բանավեճերի թեմա է դարձել դրա գոյության նպատակահարմարությունը: