«Թուլուզյան հրձիգի» կրկնորդը


 

Վերջին կես տարում Ֆրանսիան համակվել է զինված հարձակումների տենդով: Անհայտ հանցագործի կրակոցներից արդեն զոհվել է 4 մարդ, բոլորն էլ` Փարիզի քաղաքամերձ արվարձանից: Հետաքննությունը նկատել է, որ նրա գործողությունները նման են Մոհամեդ Մերայի «ձեռագրին» (տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը) (վերջինիս «արկածախնդրությանն» էլ 7 անմեղ մարդ զոհ գնաց):

Անանուն այդ հրձիգն իր զոհերին սպանում է` կրակելով նրանց գլխին, որից հետո անմիջապես ճողոպրում մոտոցիկլով:

Այս չարագործի առաջին սպանությունն անցյալ նոյեմբերին էր. այսինքն «թուլուզյան ահաբեկիչ» Մերայի կատարած սպանդից շատ առաջ: Հատուկ ծառայությունները չեն բացառում, որ Մերան ու այս նոր կասկածյալը նույն հանցագործ ցանցի անդամներ են:

Ակնհայտ է, որ Ֆրանսիան հայտնվել է ահաբեկիչների թիրախում: Հատկապես ո՞ր խմբավորման և ինչո՞ւ` առայժմ վարկածներ չեն հնչում, ու ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: Իսկ դա նաև նշանակում է, որ չարագործները որոշել են սաստկացնել խաղաղ բնակչության տագնապը, գուցե և որոշակի ակնարկներ անել իշխանություններին: Չի բացառվում, որ նման իրավիճակը շարունակվի` մինչև ավելի խոշորամասշտաբ ահաբեկչություն կատարելը:

Փաստորեն հանցավոր ցանցերը սկսել են «մասնագիտանալ». «Ալ-Քաիդան» բացահայտորեն ձեռնոց է նետել ԱՄՆ-ին, անանուն այս ցանցը սարդոստայն է հյուսել Ֆրանսիայում...

Ուշագրավ կարծիք-առաջարկ