ՎԱԽԵՐ


 

Յուրաքանչյուրս որոշակի վախեր ունենք: Սակայն միևնույն երևույթը տարբեր կերպ է ազդում մարդկանց հոգեբանության վրա, սարսափեցնում, երբեմն անգամ կաթվածահար անում կյանքի բնականոն ընթացքը: Ստորև ներկայացված ֆոբիաներն ամենաարտասովորն են համարվում, սակայն ոչ այնքան հազվադեպ հանդիպող են, որքան մենք ենք կարծում:

Ագիրոֆոբիա

Այս ֆոբիայով տառապող մարդիկ խուճապահար են լինում ճանապարհներից ու մայրուղիներից, ինչն էլ չափազանց դժվար, անգամ անտանելի է դարձնում քաղաքային կյանքը: Նրանք, սակայն, վախենում են նեղլիկ ու ոչ բանուկ, երբեմն նաև բոլորովին դատարկ ճանապարհներից: Վախով է ուղեկցվում նաև փոցոց հատելը` անգամ համապատաս խան անցումներով անցնելու դեպքում:

Մագեյրոկոֆոբիա

Չափազանց տարօրինակ այս ֆոբիայի անվանումը ծագում է հունարեն խոհարար բառից: Այն լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ, քանի որ նման խնդիրներ ունեցող մարդիկ վախենում են բոլոր խոհարարներից:

Պեդիոֆոբիա

Նույնիսկ տիկնիկները կարող են մարդկանց սարսափեցնել: Այս ֆոբիայով տառապողները վախենում են բոլոր այն իրերից, որոնք հիշեցնում են կենդանի էակների: Ֆրեյդի կարծիքով այսպիսի խանգարումները հաճախ կապվում են մանկական վախերի հետ: Երեխաները երբեմն մտածում են, որ տիկնիկը կարող է կենդանանալ:

Դեիպնոֆոբիա

Յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ անհարմար ենք զգացել` հայտնվելով անծանոթ միջավայրում կամ զրույց վարելով անծանոթի հետ: Սակայն կան մարդիկ, ովքեր սարսափում են այդ մտքից: Նրանք սովորաբար հրաժարվում են հրավերներից, իրենք էլ երբեք հյուրեր չեն ընդունում:

Էյզոպտորոֆոբիա

Բավական մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր վախենում են հայելուց: Նրանց սարսափեցնում է այն միտքը, որ կարող են հայտնվել այլ աշխարհում կամ այնտեղ, որտեղ արտացոլանքն է: Այս մարդիկ խուսափում են հայելուց` գիտակցելով, որ վախն անհիմն է: Սենյակում երբեք միայնակ չեն մնում հատկապես երեկոյան` վախենալով հայելու մեջ տեսնել մեկ այլ արտացոլանք` սեփականից բացի: