ՀԱ՞ ՈՐ...


ԹԵՐԵՎՍ ճգնաժամի հետևանքով առաջացած ֆինանսական սահմանափակումների հետևանքով ամենահարուստ մարդկանց ունեցվածքի չափն ու ծագումը աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել£ Հայաստանաբնակ օլիգարխների նյութական հնարավորություններին առայժմ միայն ռուսական մամուլն է անդրադառնում` վերջիններիս կողմից արժանանալով զրոյական կամ դրան շատ մոտ վերաբերմունքի£ Ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկն էլ օրերս սույն թեմայի ադրբեջանական կատարմամբ է հանդես եկել` առայժմ ներկայացնելով միայն Ալիևների գերադաստանը£ Թեև հարևան երկրի պարագայում թիրախում միայն երկրի նախագահն է հայտնվել£ Այդուհանդերձ հրապարակումն այստեղ լուրջ իրարանցում է առաջացրել£ Ադրբեջանական քարոզչամեքենան այս օրերին ակտիվորեն հերքում ու պարզաբանում է խնդրահարույց թեման` նշելով, թե իրենց երկրում գործող որևէ օրենք թիվ 1 պաշտոնյային չի արգելում սեփականություն ունենալ... Այն, որ տվյալ դեպքում խոսքն անսահման սեփականության մասին է, Բաքվի լրատվամիջոցները բնականաբար շրջանցում են£ Բայց, քանզի Ադրբեջանի բնակչությանը վաղուց է հայտնի, որ Ալիևներից Իլհամի ունեցվածքն իսկապես անհնար է հաշվել, տեղի թերթերն ամեն կերպ հավատացնում են, թե այս գերդաստանի փեսաներից մեկը կարգին մեծահարուստ է, և ամերիկյան պարբերականը վերջինիս ունեցվածքը դիտավորյալ կրտսեր Ալիևին է վերագրում£ ՈՒՇԱԳՐԱՎ թվեր է հրապարակել նաև հայրենի վիճակագրական ծառայությունը£ Առողջությանը չվնասելու, թե սահմանափակ դարձած նյութական միջոցները խնայելու ակնկալիքով` կտրուկ փոխվել է մեր հայրենակիցների վերաբերմունքը ոգելից խմիչքների հանդեպ£ Միայն հունվար ամսվա ընթացքում Հայաստանում օղու և լիկյորի արտադրության ծավալները 76,2 տոկոսով նվազել են£ Նշվում է, որ փոխարենը մոտ 5 տոկոսով գինու սպառումն է ավելացել£ Եթե հարցին վնասարարության տեսանկյունից նայենք, ապա գինու պարագայում վերջերս նույնիսկ օգտակար հատկությունների մասին է հաճախ խոսվում, և գոնե համեմատաբար թույլ խմիչք օգտագործելով` մեր հայրենակիցները միգուցե կխուսափեն բոլոր այն անցանկալի հետևանքներից, ինչին հանգեցնում են թունդ ալկոհոլային խմիչքներն ու հատկապես դրանց չարաշահումը£ Մնում է` գինու գինն էլ մի փոքր մեղմվի կամ գոնե` չբարձրանա£ ԵՐԵՎԱՆԻ քաղաքապետարանն էլ մարդկանց համբերությունն է վերջնականապես չարաշահում. այս անգամ` կենդանիներ պահելու համար սահմանած նոր հարկատեսակով£ Ժամանակին խորհրդարանի կողմից ընդունված և հիմա միայն կյանքի կոչվող անհասկանալի մի որոշամբ շուն ու կատու պահողները հետայսու տարեկան 5 հազարական դրամ պետք է վճարեն£ Հաշվարկվել է, որ ամեն համայնք, շնորհիվ մարդու հավատարիմ բարեկամների, մեկ միլիոն դրամի մուտքեր կապահովի, իսկ կենդանիների հաշվառումն սկսվելու է ամենամոտ ապագայում£ Այս գործընթացն իհարկե «լավություն անելու» կամ կաշառակերության նոր եղանակ է դառնալու, թեև քաղաքապետարանը պարզաբանում է, որ նորարարությունը ոչ թե շան կամ կատվի հարկ է, այլ` տուրք£ Բայցևայնպես քաղաքակիրթ դրամաշորթության ճշգրտվող անվանումը բոլորովին էլ չի արդարացնում այսչափ անհեթեթ մտահղացումը...