Իսկ եթե «Ով ում է պարտք» հարթությունո՞ւմ...


Փորձենք վերհիշել մի որևէ ժամանակահատված, երբ տվյալ շրջանի ընդդիմության թիվ 1 խնդիրն ու պահանջն իշխանափոխությունը չի եղել£ Անհնար է, քանի որ նման բան պարզապես չի եղել և միգուցե չի էլ կարող լինել£ Ընդ որում, «թիվ 1»¬ն իբրև պահանջ ամենևին էլ պատահականորեն չենք շեշտում. իշխանափոխությունը վերջին հաշվով ոչ այնքան տարբեր ժամանակների ընդդիմությունների առաջնահերթություններից է եղել, այլ հենց համար առաջին խնդիրն է համարվել ու համարվում£ Եվ եթե այդպես է, ուրեմն էլ ի¯՞նչ մնաց Լևոն Տեր¬Պետրոսյանի մարտիմեկյան ելույթից, որի հանդեպ կոնգրեսամերձ շրջանակների ցնցված կամ այդպես ներկայացվող վերաբերմունքը հաջորդող տասնօրյակի ամենաաչքի զարնող «իրադարձությունն» է դարձել£ Մնաց իշխանափոխության ժամկետների շուրջ կոնկրետության մոտավոր սահմանումը, ինչը նշված պահանջն առաջիկայում շրջանցելու միակ հնարավորությունն է£ Եվ այսպես, առաջին Նախագահը պնդում է, թե, իր կարծիքով, րոպե առաջ իշխանությունից հեռանալու անհրաժեշտության առջև հայտնված մարդիկ արժե, որ ողջ գարնան ընթացքում շարունակեն աշխատել£ Նախագահը հրաժարականի դիմում պետք է գրի, խորհրդարանն էլ, ըստ ՀԱԿ առաջնորդի` պետք է լուծարվի ամռանը, ասենք, օգոստոսյան արձակուրդային սեզոնի սահմաններում£ Իսկ աշնանը կայանալիք նոր ընտրություններում արդեն Կոնգրեսը հեշտ ու հանգիստ իշխանության կհասնի... Փաստորեն, այն, ինչը կարող է երկու ամսում թեկուզև տեսականորեն իրականանալ, համեստորեն տեղաբաշխելով տարվա բոլոր ամիսների վրա` իշխանափոխության խնդիրը ՀԱԿ¬ն առաջինն է հետաձգում, հեռահար նպատակ դարձնում£ Ակնհայտ է, որ Կոնգրեսն իր մշտական խուսանավումներին վերատրվելով ոչ այնքան իշխանությանն է մտածելու «ժամանակ տալիս», ոչ այնքան Հայաստանի և նրա շուրջ ստեղծված իրավիճակն ինքն իր համար «քննելու և զննելու» նպատակով ամիսներ է շահում, այլ ամենից առաջ գոյության իրական նպատակին` արտահերթ ընտրություն ներին ու դրանց անհնարինության մտքին է նորից ու նորից հանգում£ Այսինքն, ժամանակի պահանջով, թե իրերի դասավորության բերմամբ` հրապարակում հայտնված կուսակցությունների խումբն իր համար անբարենպաստ հերթական անպտուղ 2008¬ը նույնպես պատմության գիրկն ուղարկելով` նոր թատերաշրջանն ու առաջին հանրահավաքը նախաձեռնում է հատկապես համակիրներին հանգիստ չտվող անորոշությունների և բազմաթիվ անհայտների շղթան չեզոքացրած լինելու նպատակադրմամբ£ Իշխանափոխության խոստումներ, իհարկե, միշտ և շատ են հնչել, և ով¬ով, բայց դրանց հեղինակը` Լ. Տեր¬Պետրոսյանը, այդ հայտարարությունները հաստատ չի մոռացել£ Քաղաքական փորձառության պակաս չունեցող առաջին Նախագահը հավանաբար նաև լավ է գիտակցում, որ պահանջը (առավել ևս, երբ խոսքն իրեն է վերաբերում) և դրա իրագործման հնարավորություններն ու հավանականությունը լրիվ տարբեր «կատեգորիաներ» են£ Ասել է թե` եթե շուրջ մեկ տասնյակ մեծ ու փոքր քաղուժեր և շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակից վաղը մեկ ուրիշ պահանջ ներկայացնեն, ապա միայն պահանջելը բավարար չէ` ցանկությունը ժամանակային տեղաբաշխման միջոցով «լրջացնելու» և այն իրականացված-վերջացրած համարելու համար£ Հետևաբար, եթե կա խոստումը, ուրեմն արդեն սահմանված ժամկետների վերջում անխուսափելիորեն առաջ է գալու նաև հաշիվ տալու խնդիրը£ Եվ նույն ընտրառեսուրսը` հիմա, թե ժամկետի վերջում` այլևս ոչ այնքան միջոցի, այլ պահանջատիրոջ դերում է ներկայանալու£ Ուստիև հրատապ կարող է դառնալ ոչ թե իշխանափոխության, այլ հենց ռեսուրսի` քանակապես նվազած, բայց ամենահավատարիմը մնացած ընտրազանգվածի հետ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը£ Մանավանդ, որ այս խնդիրը` իշխանափոխության մասին միալար պնդումը, ներկայում ոչ հասարակությանը, ոչ էլ առավել ևս իշխանութ յանը չի հետաքրքրում£ Այն ՀԱԿ¬ի պարագայում ավելի շատ ներքին մտավախության է վերածվել, և կողմերը` տվյալ դեպքում Կոնգրեսն ու իր ընտրազանգվածն ինքնահնար մոլորությունն ինքնուրույն պետք է հարթեն£ Սակայն հերթական հիասթափությունն ու ձախողումը կանխատեսելի լինելուց ավելի տեսանելի է£ Բանն այն է, որ Կոնգրեսն իրեն նեղություն չի տալիս նույն ժամանակացույցի վերջում նախանշելու, թե ինչ է ծրագրում այն պարագայում, երբ իր հերթական անելիքը սովորականի նման չիրականանա£ Եթե համարենք, որ ՀԱԿ առաջնորդին ինքնավստահության բարդույթն արդեն հանգիստ չի տալիս կամ հակառակը` Լ. Տեր¬Պետրոսյանը վաղօրոք վստահ է, թե իշխանափոխության նորացված ծրագիրը միևնույն է չի իրագործվելու, ապա երկու դեպքն էլ վերջինիս օգտին չեն խոսում£ Իսկ փոքրաքանակ համակիրների շրջանում, երբ շատ չանցած` հերթական խանդավառությունը հերթական հիասթափության վերափոխվի, ապա հաշիվ պահանջելու հերթն ընտրազանգվածին է հասնելու£ Ի վերջո, եթե հարցը «Ով ում է պարտք» հարթությունում դիտարկենք, ուրեմն իշխանափոխության պայմանական ժամանակացույցը համակիրներին վերջնական հնարավորություն է տալու` ՀԱԿ¬ին նաև ստախոսության համար մեղադրելու£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ