Թիվ 252¬ը` թակարդ Թուրքիայի համար


ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևի ընդունումը հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին կարծես նոր որակ ու բովանդակություն հաղորդեց£ Այժմ արդեն գործընթացը, թերևս, կարելի է ժամանակային առումով բաժանել երկու մասի, հստակ նշելով` մարտի 4¬ից առաջ և հետո£ Երբ լրատվամիջոցներն աշխարհին տեղեկացրեցին, որ մարտի 4¬ին վերոհիշյալ հանձնաժո ղովում քվեարկության է դրվելու թիվ 252 բանաձևը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շտապեց հայտարարել, թե Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է ճնշումների լեզվով խոսել£ Անկարայում ճիշտ էին հասկացել. Միացյալ Նահանգները պատրաստվում էր օգտագործել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը` հայ¬թուր քական արձանագրությունների վավերացումը արագացնելու համար Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով£ Ի սկզբանե հասկանալի էր, որ թուրքերին անհանգստացնում էր հիշյալ բանաձևի քվեարկությունը, որի դրական ելքի դեպքում ի թիվս այլ հնարավոր անախորժությունների, երկրում կարող էր է°լ ավելի սրվել ներքաղաքական իրավիճակը£ Եվ այն, որ թուրքերին, մեղմ ասած, խիստ անհանգստացնում էր թիվ 252¬ի քվեարկությունը, արտահայտվեց այն իրողությամբ, որ մարտի 4¬ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի խորհրդարանի 2 պատվիրակություն էր ներկա£ Նաև` Անկարան դեռևս մի քանի օր առաջ էր առևտրային գործարք առաջարկել Վաշինգտոնին` հակահրթիռային պաշտպանական համակարգերի ռադարների տեղակայման համար առաջարկելով իր տարածքը£ Ակնարկն ավելի քան թափանցիկ էր. տարածքն առաջարկվում էր թիվ 252 բանաձևի քվեարկությունը կասեցնելու դիմաց£ Բանաձևի քվեարկության ընթացքը հայտնի է բոլորին£ Նաև կոնգրեսականների ելույթներից էր հասկանալի, թե նրանց հետ ինչպես էր աշխատել թուրքական լոբբին£ Բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը փորձում էին հիմնավորել, թե այդպիսի բանաձևի ընդունման պահը ճիշտ չի ընտրված£ Թուրքիան 1600 զինվոր է տրամադրել Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ամերիկյան զինուժը օգտվում է Թուրքիայի «Ինջիրլիկ» ռազմաբազայից... Այնուամենայնիվ, ձայների` 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևն ընդունվեց£ - Ես 27 տարի կոնգրեսական եմ, և այդ ընթացքում երբեք այդ հարցի ընդունման համար հարմար ժամանակ չի եղել£ Ե՞րբ է գալու այդ ժամանակը,¬ հռետորական հարց հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը£ Եվ` ոչ միայն նա£ Նիստի սկզբում նա կոչ էր արել հանձնաժողովականներին` կողմ քվեարկել բանաձևին£ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվել են նաև 2000, 2005, 2007 թվականներին£ Սակայն, մասնավորապես, 2007¬ին հիշյալ հանձնաժողովում այն ժամանակ թիվ 106 բանաձևն ընդունվելուց հետո, Բուշի վարչախմբի ջանքերով` Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չմտավ£ Այս անգամ էլ, թերևս, նույնը կրկնվի£ Հանձնաժողովի նիստից առաջ Հիլլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման հանձնաժողովի նախագահին հորդորել են չընդունել Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը£ Իսկ մարտի 4¬ից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասել է, թե ինքն ու նախագահ Օբաման համոզված չեն, թե Կոնգրեսի կայացրած որոշումները միշտ արդյունավետ են լինում£ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը տիկին Քլինթոնը բացատրել է իրավիճակի փոփոխությամբ. հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսված, և երրորդ երկրները չպետք է խանգարեն Հայաստանին ու Թուրքիային£ Ուրեմն, ինչով է թիվ 252¬ի ընդունումը տարբերվում մյուս նույնատիպ բանաձևերից£ Խնդիրն այն է, որ թիվ 252¬ը ընդունվեց հայ¬թուրքական հայտնի գործընթացի վերջնամասում և, ինչպես ասվեց սկզբում` նոր որակ ու բովանդակություն հաղորդելով այդ գործընթացին£ Այս բանաձևի քվեարկությանը նախորդած ու հաջորդած զարգացումները` թուրքական կողմից հնչած հայտարարությունները, թույլ են տալիս ասել, որ հայ¬թուր քական արձանագրությունները ստորագրելիս թուրքերը հետապնդում էին երեք նպատակ£ Առաջին. հաստատել Կարսի պայմանագրով գծված հայ¬թուրքական սահմանի ճանաչումը£ Թուրքիայի սահմաններն Արևմուտքի հետ հաստատվել են Լոզանի պայմանագրով£ Սակայն արևելյան հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ սահմանը գործում է Ռուսաստանի հետ կնքված Կարսի պայմանագրի համաձայն, ինչը վաղ, թե ուշ` Հայաստանը կարող է անվավեր համարել£ Երկրորդ. Ղարաբաղի հարցում հասնել թուրք¬ադր բեջանանպաստ տարբերակով լուծմանը£ Պատահական չէ, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կարող է հիմա էլ բացել սահմանը, բայց հայ¬ադրբեջանական ճակատում ու ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստիպված կլինի նորից փակել այն£ Սա, իհարկե, շանտաժ է, որը թուրքական արտաքին քաղաքականության անբաժան մասն է£ Երրորդ. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում£ Հենց այս նպատակն է հետապնդում ցյուրիխյան արձանագրություններում պատմական ենթահանձնաժողովի մասին կետի ներառումը£ Ի դեպ, այս երեք նպատակների մասին բարձրաձայնեց նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը` դեռևս մարտի 4¬ի նախօրեին£ Թիվ 252 բանաձևի, այն է` Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը Կոնգրեսի հանձնաժողովի կողմից, ըստ էության մեծ հարցականի տակ է դնում այս երեք նպատակների իրականացումը` նույնիսկ հայկական և թուրքական խորհրդարաններում ցյուրիխյան արձանագրությունների վարվերացման պարագայում£ Նաև` այդ փաստաթղթերը ստորագրվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, և այժմ սեփական ստորագրությունից հրաժարվելը, մեղմ ասած` ցանկալի լինել չի կարող£ Այս առումով, պատահական չէ, որ Թուրքիան արդեն մի քանի ամիս է, ինչ առիթ է փնտրում` հայ¬թուրքական գործընթացի ձախողման մեղքը Հայաստանի վրա բարդելու համար£ Մի պահ նրան թվաց` առիթը Հայաստանն արդեն ինքն է սկուտեղի վրա մատուցել£ Մեր երկրի Սահմանադ րական դատարանի որոշումն էր£ Սակայն, Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով ի լուր աշխարհի հայտարարեց` Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների վավերացման համար£ Եվ հիմա, այս ամենի արդյունքում Թուրքիան թակարդն է ընկել£ Հայ¬թուրքական ցյուրիխյան գործընթացի պարագայում նույնիսկ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չմտնելու դեպքում, թիվ 252 բանաձևի ընդունումը փաստում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը, ինչը կարող է հզոր հաղթաթուղթ լինել հայության ձեռքում£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ