ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Թուրքական մետրո ԱՄՆ ներկայացուցիչների պալատ (մարտի 4). - Զգուշացե°ք, դռները փակվում են£ Հաջորդ կայարանը` ԱՄՆ նախագահի նստավայր (ապրիլի 22¬ին)£ Ապրիլի 22£ - Զգուշացե°ք, սահմանը բացվում է£ Հաջորդ կայարանը` Բաքու£ ՀՅԴ¬ն` Վերին Լարսի անցակետի բացման առիթով Մեզ կհուզի Վերին Լարսը` Երբ ետ բերենք կորսված Կարսը£ Էրդողանը` ԱՄՆ գործուղված թուրք պատգամավորներին, որոնք պետք է կանխեին ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը («Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով) - Ո՞ւմ հետ էիք ֆուտբոլ խաղում£ - Ամերիկյան հրեական համայնքի ղեկավարի: - Կասեք` մի դիմում էլ նա գրի£ ՀԱԿ լիդերի բնութագիրը` Տերյանի տողերով Ինչ¬որ օձային ինքնահիացում և դեպի հողը ինչ¬որ քամահրանք£ Մաֆիայի լկտի արձագանքը` կոռուպցիայի դեմ կառավարության գրոհին (Չարենցի տողերով) ¬ Սանձել է ուզում հողմերին` այս ողորմելին£ Տիգրան Սարգսյան (Շիրազաբար) ¬ Մենք կանգուն ենք, կանք, մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ£ Ձեռներեցների խոսքը` Բենդերի ոճով Վերին Լարսի անցակետի բացումից հետո. - Հիմա կգործենք ոչ միայն ծովում, այլև` ցամաքում£ Նախկին իշխանավորները` Ռ. Քոչարյանին` Պանիկովսկու ոճով - Ռոբերտ Սեդրակովիչ, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը£ Տիգրան Սարգսյանի տրտունջը` քննադատությունների տարափից - Դե, եկ վարչապետ, ու մի խենթացիր£ «Աղետալի է, երբ իշխանություններն են ցանկալին ընդունում, որպես իրականություն» Լ.Տ.-Պ. Ըստ Լ. Տեր¬Պետրոսյանի` ՀՀ Իշխանությունները տառապում են ուտոպիզմով, հալյուցինացիայով, ամնեզիայով, հիվանդագին օպտիմիզմով, սադոմազոխիզմով, աշխարհում հայտնի և անհայտ բոլոր հիվանդություններով£ Իսկ ահա ինքը և ՀԱԿ¬ը միանգամայն... առողջ են... ու հոռետես£ Ինչ եղան վարդերն ու նարինջները Երբ վարդերը թոշնեցին, Նարինջները չիր դարձան, Տխուր իրար նայեցին Միխեիլը և Յուլյան£ Եզդու երազը Երազումս մի մաքի, եկավ մոտս հարցմունքի, Ասի պարսիկը գիտի` ոնց էր համը քո ձագի£ Էրդողանն ու ԱՄՆ հրեական համայնքն ինչպես ճանաչեցին իրար` Ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով (Չարենցաբար) Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ, Ես ականջներից իմացա նրան£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ