Յուշչենկոն` վարչապետ. կդառնա՞


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռադային շտապեցնում է` հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ և վերջապես գործունակ կոալիցիա ստեղծել£ Սակայն «Մեր Ուկրաինան` ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքի խմբակցութունը պահանջ է ներկայացրել, որ բանակցությունները կկայանան` եթե երկրի վարչապետ նշանակվի Յուշչենկոն£ - Անկասկած` մենք կդիմենք Ուկրաինայի Սահմանադրական դատարան` եթե Տարածաշրջանների կուսակցությունը կոալիցիա ձևավորի ոչ սահմանադրական ճանապարհով£ Նրանք արդեն Կանոնակարգի մասին օրենքում փոփոխություն են գրանցել և ակնհայտ է, որ պատրաստվում են գնալ հենց այն ճանապարհով` երբ իրենց սցենարով կոալիցիա կարող է ձևավորվել ոչ միայն խմբակցություններից, այլև առանձին պատգամավորներից£ Մենք դա թույլ չենք տա,¬իրավիճակն այսպես է մեկնաբանել ԲՅՈՒՏ խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կոժեմյակինը£ ¬Մեզ չի զարմացնում, որ նրանք ցանկանում են վարչապետ դարձնել Յուշչենկոյին£ Մենք այդ մասին վաղուց նախազգուշացրել ենք և նման կոալիցիայի ոչ մի պայմանով չենք մասնակցի£