Անլուծելի երաժշտական առեղծված


«XXI¬ի հեռանկարներ»¬ի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանի և գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի քառամյա միաձույլ ջանադրությամբ` 11¬րդ փառատոնի բացումը շռնդալից փաստ է արձանագրում մեր արդի մշակութային կյանքում£ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կես դար շարունակ անլուծելի մնացած իր առեղծվածն է կենդանացնում ԱՄՆ երաժշտարվեստի խորհրդանիշներից մեկը դարձած անզուգական ջութակահար Պինկաս Ցուկերմանը, ում մասնագիտական մկրտության մեջ անզուգական դերակատարություն է ունեցել 1962¬ին մեր հայրենակից Իվան Գալամյանը, ամերիկյան «Ջուլիարդ» դպրոցում ուսանելիս£ 5-6 տարեկանից ջութակով գերված Ցուկերմանը, ով իր երաժշտական հանճարով, արտասովոր կատարողա կան վարպետությամբ և կայուն գեղարվեստական սկզբունքներով տասնամյակներ շարունակ զարմացնում է հավասարապես թե° ունկնդիրներին, թե° քննադատներին, առաջին երաժիշտն է, ով 2002¬ին արժանացել է «Նյու Յորք սիթի»¬ում կայացած արվեստների ազգային մրցանակաբաշխության Իսահակ Ստերնի անվան մրցանակին£ Հանդես գալով աշխարհի լավագույն նվագախմբերի հետ` 2009¬ից գլխավորում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը£ Կանադայի ազգային արվեստների կենտրոնի երաժշտական ղեկավարությանը զուգահեռ Մանհեթենի երաժշտանոցում կատարողական վարպետության իր ծրագիրն է ուսուցանում, որում կարևորում է կամերային ստեղծագործությունների կայացնող ներուժը£ Հանրահայտ ընկերությունների կողմից արված նրա հարյուրից ավելի ձայնագրություններից թվայնացվել են 21¬ը, որոնցից երկուսին շնորհվել է Գրեմիի մրցանակ£ Իբրև ակտիվ կամերային երաժիշտ` 2003¬ին հիմնել է «Zukerman Chamber players» անսամբլը, որին մեծ ճանաչում են բերել նախորդ 4 համերգաշրջանները ամենահեղինակավոր սրահներում ու փառատոներում£ Կվինտետով ու սեքստետով մատուցելուն հարմար երաժշտակտավներից կազմված երկացանկով Ցուկերմանի գլխավորած խումբը գայթակղում է հայ արվեստասերներին Բոկերինիի, Մոցարտի ու Բրամսի երկերի կենդանի հմայքով£ Անքթիթ հետևելով կենդանի երաժշտալեգենդի բեմական ինքնարտահայտմանը` ունկնդիրները մունջ ընդունում են նաև կատարողական վարպետությունը ջութակահար Ջեսիկա Լինեբախի, ալտահարներ Ջեթրո Մարկսի ու շրիլանկացի Աշան Փիլայի, ճապոնացի թավջութակար Սադաո Հարադայի£ Ինչպես նաև` Ցուկերմանին աշակերտած թավջութակահար կնոջ` Ամանդա Ֆորսայթի£ Վերջին ալբոմը դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանի հետ ձայնագրած այս տարազգի երաժշտախումբը կրթական ընդգրկուն ծրագրեր է հընթացս իրականացնում աշխարհով մեկ «Որ պահին երաժիշտը մտածեց` փայլուն է նվագում, ձախողված է որպես արվեստագետ» ցուկերմանյան սկզբունքով£ Հենց այս սկզբունքին ապավինելով է պահպանում մեծահամբավ երաժիշտն իր առեղծվածային երկարակեցությունը երաժշտարվեստի Պառնասում` թույլ չտալով բազմաշերտ ունակությունների բյուրեղացման հարահոս ընթացքի դանդաղումը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ