ՆԱՆԵ 3.Ավա՞րտ, թե՞շարունակություն


Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ¬որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը£ Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ... իրենք Գիտեն... իրենք Տեսել են... Կարինե Դանիելյան. կենս. գիտ. թեկնածու, աշխ. գիտ. դոկտոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ… ԵՊՀ դասախոս Ռուսերենից թարգմանաբար ներկայացնում եմ Կարինե Դանիելյանի կողմից տարիներ առաջ «Ուրարտու» թերթում տպագրության հանձնված նյութը` վիրահատութ յան ժամանակ իր վերապրածի մասին, և մեր զրույցը ընդամենը մի քանի օր առաջ.